Գլխավոր էջ » Առաջին սեքս, կուսություն |
Կուսաթաղանթի մասին լիարժեք ինֆորմացիա չունեն անգամ շատ աղջիկներ. բժշկական կարևոր փաստեր
Կուսության մասին առասպելները շատ են: Դրանք, իհարկե, ոչնչով հիմնավորված չեն, սակայն մարդիկ շարունակում են հավատալ և փոխանցել սերունդից սերունդ: Sotskiy.am-ը ներկայացնում է երկու ամենատարածված առասպելը: «Առաջին անգամ»-ի ժամանակ կուսաթաղանթը պատռվում է Այս առասպելը հիմնված է այն հանգամանքի վրա, որ կուսազրկումը մեծ մասամբ լինում է հենց առաջին սեռական մերձեցման ժամանակ: Եթե թաղանթը շատ առաձգական է և ամուր, ապա լիովին կարող է պահպանվել անգամ առաջին սեռական հարաբերությունից հետո: Եթե զուգընկերները ինտիմ հնարք են գործի դնում, որը բացառում է սեռանդամի ներթափանցումը հեշտոցի մեջ, ապա կուսաթաղանթը մնում է անվնաս: Բացի այդ, որոշ դեպքերում աղջիկների կուսաթաղանթն այնքան ամուր է լինում, որ անգամ սեռական հարաբերության ընթացքում տղամարդուն չի հաջողվում պատռել այն: Այդ պարագայում տղամարդը չպետք է ուժ գործադրի, քանի որ դրանով կարող է հանգեցնել շեքի պատռվածքի: Խնդրի լուծման լավագույն տարբերակը բժշկին այցելելն է: Եթե նույնիսկ աղջիկը լիովին առողջ է, առաջին դաշտանի ի հայտ գալուն պես պետք է տարին 2 կամ գոնե մեկ անգամ գինեկոլոգիական հետազոտություն անցնի: Պետք չէ վախենալ զննման ընթացքում կուսությունը կորցնելուց. բժիշկներն այդ պարագայում զննում են պալպացիայի մեթոդով կամ էլ հատուկ գործիքի միջոցով, որը չի խախտում կուսաթաղանթի ամբողջականությունը: Բժիշկը մանրամասն կբացատրի, թե ինչ տիպի կուսաթաղանթ ունի աղջիկը և ինչ է նրան սպասում առաջին սեռական մերձեցման ժամանակ: Եթե կուսաթաղանթը հաստ է և բավականին ամուր, ապա առաջին սեռական հարաբերությունը հնարավոր է, որ անհարմարություն պատճառի՝ ուղեկցվելով ցավով և առատ արյունային արտադրությամբ: Շարունակությունը՝ այստեղ.
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 781 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|