Գլխավոր էջ » Առաջին սեքս, կուսություն |
Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչև100.000 դրամ. Դիմողների պակաս չի գրանցվում...
Hartak.am-ը գրում է Հին Հայաստանում սիրո խոստովանությունը սկսվում էր խնձորով, որը խորհրդանշում էր պտղաբերությունը եւ սիրո դաշինքը լիարժեք էր համարվում կրկին կարմիր խնձորով:
Այսօր կարմիր խնձորը շատերի համար դառնում է կռվի խնձոր: Ժամանակակից աղջիկների մի մասը նախընտրում է չհետեւել դարերով եկած ավանդույթին եւ մինչամուսնական սեռական կյանքով ապրում, սակայն նրանց մի մասը այս կամ այն պատճառով դիմում է կուսաթաղանթի վերականգմանը՝ ապահովագրելով “անխափան” ամուսնությունը: Հետաքրքրական է, որ կուսաթաղանթի վերականգման համար պարսկուհեր էլ են դիմում հայ գինեկոլոգների ծառայություններին: Ըստ սոցիոլոգների, հայ տղաների 62%-ը ցանկանում է ամուսնանալ կույս աղջկա հետ, իսկ երեւանաբնակ տղաների ավելի քան 50%-ի համար կարեւոր է աղջկա կույս լինելը, մինչդեռ երեւանաբնակ աղջիկների կեսից շատը կարծում է, որ աղջկա կույս լինել-չլինելը զույգերի ինտիմ խնդիրն է եւ քննարկման առարկա չպետք է հանդիսանա: Հարցված աղջիկների 40%-ը նշել է, որ եթե հասարակական կարծիքը չլիներ, նրանք վաղուց չէին պահպանի կուսությունը, եւ միայն 25%-ն է հաստատել, որ եթե անգամ հասարակական կարծիքը չլիներ, միեւնույն է, նրանք կպահպանեին կուսությունը: Կուսության արժեքը Կուսության վերականգնումն արժե 15.000-ից մինչեւ 100.000 դրամ: Դիմողների պակաս չի գրանցվում, անգամ մշտական այցելուներ են լինում` ամեն անգամ տարբեր զուգընկերների հետ, ովքեր էլ վճարում են վիրահատության համար: Կուսության վերականգման մեխանիզմը Արագ ներծծվող թելերի միջոցով կուսությունը հնարավոր է վերականգնել, որը մի քանի օրով կնոջը կույս է դարձնում, իսկ պլաստիկ վիրահատության դեպքում կուսությունը կարող է պահպանվել մի քանի ամիս: Կույսի հոգեբանական բնութագիրը կմանրամասնի հոգեբան Իրինա Ծատուրյանը
Կույսերը Հայաստանում պաշտպանված չեն «Կինը Հայաստանում պաշտպանված չէ: Մեր երկրում կուսությունը հայ աղջկա վահանն է: Կույս աղջիկը հոգեբանորեն հանգիստ է, որ ազնիվ է եւ այստեսակ խնդրի առջեւ չի կանգնի, կուսությունը նաեւ վահան է սեռավարակներից: Կարեւոր է, որ կուսությունը նվիրաբերվի միայն մեծ սիրո առկայության դեպքում, որպես ընծա: Հայաստանում կինը վտանգված է վարկաբեկված լինելու հարցում: Մանավանդ երբ ամուսնություններն ավելի ուշ տարիքում են գրանցվում, հատկապես 27-ից բարձր տարիքի աղջիկներին են վարկաբեկում: Հասարակությունը բռնանում է այս աղջիկներին: Հատկապես տարիքով մեծ օրիորդ աղջիկները պաշտպանություն չունեն: Մենք ոչ թե պետք է մտածենք` աղջիկը կուսաթաղանթը վերականգնեց, թե ոչ, այլ մեր հասարակությունը պիտի «բուժենք»:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 503 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|