Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Լաց Ինտիմ մերձեցումից հետո. Ինչո՞ւ են որոշ կանայք լաց լինում այդ պահին
Սեռահարաբերվելուց հետո լացելու երևույթները կարող են տեղի ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական առումով: Դրական առումով հաճախ նկատվում են շատ զգայուն և միաժամանակ թույլ, անկայուն նյարդային համակարգ ունեցող կանանց պարագայում: Դա բացատրվում է զգացումների այն պոռթկամբ, որը տեղի է ունենում օրգազմի ժամանակ: Ֆիզիոլոգիական առումով տեղի ունենում հետևյալը. հաճելի էմոցիաների հետևանքով արյան մեջ արտադրվում է երջանկության հորմոնը` սերոտոնինը, որի չափից շատ քանակի արդյունքում լավ տրամադրությունը կարող է վերածվել սթրեսի: Արցունքները կարծես թե օգնում են կնոջը ազատվել հորմոնի ավելցուկից: Այնպես որ, ոչ մի դեպքում պետք չէ զսպել արցունքները, քանի որ խելացի և հմուտ տղամարդը անմիջապես կհասկանա, թե ինչ մեծ երջանկություն են արտահայտում այդ արցունքները: Բացասական առումով սեռական հարաբերությունից հետո լացելու անզուսպ պահանջը նկատվում է սեռական մերձեցման ժամանակ լարվածության մեջ է ընկնող և խիստ դիսկոմֆորտի զգացում ապրող կանաց պարագայում: Նման դեպքում հարաբերությունից հետո կուտակված և չբավարարված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Սովորաբար, այս վիճակի գերին են դառնում այն կանայք, ովքեր այցյալում ենթարկվել են սեռական բռնության և սեքսը կապում են ապրած հոգեբանական սթրեսի, ամոթի, մեղքի, պատժի ու կորստի զգացման հետ: Քիչ չեն այն դեպքերը, երբ կանայք սկսում են լացել սեռական հարաբերությունից հետո, քանի որ ենթադրաբար կարծում են, որ այդ կենակցումը վերջինն է, և իրենք կմնան միայնակ: Այդիսկ պատճառով լքվածի կարգավիճակում չհայտվելու միտումից դրդված՝ շտապում են խզել կապերը՝ որպես հոգեբանական պաշտպանական քայլ: Սեքսապաթոլոգ՝ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 576 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|