Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Նախաամուսնական սեռական հարաբերություն ունեցող աղջիկների թիվն ավելանում է. սեքսապաթոլոգ
Հետազոտությունը ցույց է տվել, որ ի տարբերություն կանանց, հայ տղամարդիկ նախքան ամուսնությունն առավել հակված են սեռական հարաբերություն ունենալուն: Թեև 25-49 տարկան տղամարդկանց միայն 4%-ն է ամուսնացած եղել մինչև 20 տարեկան հասակը, նրանց գրեթե կեսը՝ 47%-ը, ունեցել են սեռական հարաբերություն: ԵՊԲՀ սեքսոպքթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը վերոհիշյալը պայմանավորում է զուտ ազգային մտածելակերպով. «Աղջիկը մինչև ամուսնանալը պետք է կույս լինի»: Սևադա Հակոբյանը, սակայն, նկատել է, որ վերջին շրջանում ավելանում է այն աղջիկների թիվը, ովքեր սեռական հարաբերություններ են ունենում մինչև ամուսնանալը: «Նկատվում է նաև այն տենդենցը, որ աղջիկներն ունենում են ոչ հետերոսեքսուալ՝ ոչ հեշտոցային սեքսուալ կյանք: Այս դեպքում նրանք կարողանում են ունենալ սեքսուալ կյանք, հաճույք ստանալ՝ պահպանելով կուսաթաղանթի առկայությունը»: Սեքսոպաթոլոգի համոզմամբ՝ նման դեպքերի թվի աճը պայմանավորված է ազգային մտածելակերպի և մարդու պահանջների հակասությամբ: Ըստ սեքսոպաթոլոգի՝ այլընտրանքային սեռական կյանքի ձևերն այնքան էլ խրախուսելի չեն: «Երկարատև օգտագործման դեպքում դրանք այլընտրանքային սեռական կյանք վարողների մոտ ամրապնդվում են: Հետագայում դա կարող է խանգարել դասական սեռական կյանք սկսելուն», ասաց Սևադա Հակոբյանը:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 880 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|