Գլխավոր էջ » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) |
Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
Հաճախ տրվող հարցեր. Ո՞ր դեպքում տղամարդուն կարելի է իմպոտենտ անվանել
«Իմպոտենցիա» տերմինի առավել տարածված սահմանումը տղամարդու պարբերական անկարողությունն է իրականացնել սեռական ակտ (չկա էրեկցիա, սերմնաժայթքումը տեղի է ունենում մինչև հեշտոց մտցնելը կամ դրանից վայրկյաններ անց): Սրան է վերագրվում նաև էրեկցիայի բացակայությունը, եթե անգամ գրգռվածության այլ նշաններ կան: Պատճառները, որոնք սահմափակում են սեռական ակտ իրականացնելու կարողությունը բաժանվում են ֆիզիոլոգիականի (երբ խախտված են էրեկցիան և սերմնաժայթքումը կառավարող մեխանիզմները) և հոգեբանական (երբ տարբեր արգելակող գործոններ` նևրոզները, վախը անհաջողությունից, անվստահությունը, կողմնակի մարդիկ, ձայները, տհաճ հոտերը և այլն, խանգարում են տղամարդուն հասնել էրեկցիայի և պահպանել այն: Երկրորդ տեսակը մինչև 50-60 տարեկան տղամարդկանց շրջանում անհամեմատ ավելի հաճախ է հանդիպում: Ամենից հաճախ տղամարդը էրեկցիայի հետ կապված խնդիրներ է ունենում որևէ նոր կնոջ հետ առաջին հանդիպումների ժամանակ. դեր խաղում են իրավիճակի նորությունը, անհանգստությունը «իսկական արուի» տիտղոսը պահպանելու համար, երբեմն` վախը վեներական հիվանդություններից և այլն: Ոմանց մոտ այս իրավիճակում կարող է վաղաժամ սերմնաժայթքում տեղի ունենալ, մյուսները չունենան բավականաչափ էրեկցիա, երրորդները չկարողանան հասնել հեշտանքի: Նմանատիպ դեպքերում լավագույն մոտեցումը չշտապելն է, հնարավորության դեպքում` անցումը սեքսին հետաձգելը: Երբ սեռական ակտի «անհրաժեշտության» պայմանը` որպես այդպիսին, վերացած լինի, բոլոր խնդիրները կարող են ինքնըստինքյան լուծվել արդեն 10-15 րոպե անց:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 707 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|