Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Ո՞ր տարիքում են սեքսուալ ակտիվությամբ աչքի ընկնում տղամարդը և կինը
Կնոջ ու տղամարդու ֆիզոլոգիան և սեռական ակտիվությունը տարբեր են: Կանայք սեքսուալ ակտիվության հասնում են 40-ից 45 տարեկանում, տղամարդիկ` 25ից 30 տարեկանում: Պարզվում է` չնայած այն հանգամանքին, որ 40-ամյա կինն իր մաշկի թարմությամբ զիջում է 25-ամյա աղջկան, ֆիզիկական սիրո մեջ նա շատ ավելի հմուտ է և նրբագեղ:
Սրանով գիտնականները բացատրում են նաև այն զույգերի թվի աճը, որոնցում կինը շատ ավելի մեծ է զուգընկերոջից: Հենց 40-ից հետո է աճում կնոջ ինքնագնահատականը` կարիերա, ընտանիք, երեխաներ, և նա սկսում է իրեն հաճույքների համար արժանի համարել: Երիտասարդ տարիքում տղամարդու սեքսուալ ակտիվությունն ավելի բարձր է: Դա պայմանավորված է տեստոստերոն հորմոնի քանակով, որը տղամարդկանց օրգանիզմում արտադրվում է 10 երբեմն էլ 20 անգամ ավելի շատ, քան կանանց մոտ: Սեռական ակտիվության տարբերությունն է նաև այն պատճառներից մեկը, որ ամուսնացած կանանց 80 տոկոսը սեռական հարաբերություններից հաճույք չի ստանում: Սա մեծացնում է սեռական առողջությունը կորցնելու ռիսկը: Վիճակագրությունը փաստում է նաև, որ ամուսնալուծությունների 47 տոկոսն այդ պատճառով է: Միաժամանակ մասնագետները նշում են, որ եթե տղամարդու սեքսուալ ակտիվությունը պայմանավորված է բուն սեռական ակտով,ապա կնոջ սեքսուալ ակտիվության համար զգացմունքներն անհրաժեշտ են: Միաժամանակ սեքսուալ ակտիվության համար պատասխանատու հատվածներն են տարբեր` կնոջ օրգանիզմում դրանք տարածվում են ամբողջ մարմնով, տղամարդու մոտ` հիմնականում գոտկային և դրանից ներքև ընկած հատվածում: Սակայն բնությունից տրված ցածր կամ բարձր սեքսուալ ակտիվությունը կարելի է կարգավորել: Ամենահայտնի մեթոդներից մեկը ֆիզիկական վարժություններն են, կանանց համար` հատկապես այն վարժությունները, որոնք օգնում են զարգացնել կոնքային մկանները:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 567 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|