Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Օրական քանի՞ անգամ են տղամարդիկ մտածում սեռական հարաբերությունների մասին
Ըստ նոր հետազոտության արդյունքների՝ վաղուց հաստատված կարծրատիպը ճիշտ է. տղամարդիկ իսկապես ավելի հաճախ են մտածում սեռական հարաբերությունների մասին, քան կանայք: Բայց միևնույն ժամանակ տղամարդիկ քնելու, ուտելու և այլ հիմնական կենսաբանական ֆունկցիաների մասին կրկին կանանցից շատ են մտածում: Օհայոյի պետական համալսարանի հետազոտողները պարզել են, որ տղամարդիկ մտածում են սեռական հարաբերությունների մասին օրական 20 անգամ, կամ՝ քիչ: Հետազոտությունը նաև ենթադրում է, որ տղամարդիկ ֆիզիկական կարիքների մասին մտածում են կանանցից հաճախ: Երիտասարդ կանայք, ըստ հետազոտության արդյունքների, սեռական հարաբերությունների մասին մտածում են օրական 10 անգամ: Mail Online-ը հայտնում է, որ հետազոտության ամբողջական արդյունքները կարելի է գտնել համացանցում, և դրանք հրապարակվելու են Journal of Sex Research ամսագրի հունվար ամսվա թողարկման մեջ: Հետազոտության մեջ ներգրավված են եղել 163 իգական և 120 արական սեռի ներկայացուցիչներ, ովքեր անցել են հատուկ հոգեբանական հետազոտության ծրագիր:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 636 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|