Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Սեռական հարաբերություն. կարևոր է իմանալ
Սեռական հարաբերություն արտահայտությունը (սեքս, կենակցում, կոիտուս, մերձեցում) հիմնականում բնութագրում է այն գործողությունը, երբ տղամարդու առնանդամը մուտք է գործում կնոջ հեշտոց' սեռական հաճույք ստանալու կամ վերարտադրողական նպատակով (բազմացում): Սահմանումը կարող է նաև բնութագրել այլ ներթափանցող սեռական գործողություններ, ինչպիսիք են անալ սեքսը, օրալ սեքսը և մատնախաղը, որը կարող է իրականացվել և՛ տարասեռական, և՛ նույնասեռական զույգերի կողմից: Սեռական հարաբերությունը մարդու ամենազորեղ բնազդներից է։ Այն իր մեջ ներառում է տարբեր գործառույթներ, նպաստում է մադու կեսնաբանական բնականոն գործունեությանը։ Մարդկանց մոտ սեքսը կառավարվող բնազդ է, ավելին' առավելապես գիտակից որոշման արդյունք ։ Հոգեբանության մեջ սեռական հարաբերությունը բնութագրվում է որպես «ցանկության գործողություն», որի շարժիչ ուժը անվանվում է նաև լիբիդո։ Քանի դեռ սեռական բավարարվածությունը չի հագեցվել' սեռական ակտիվության ցանկությունը գնալով ուժեղանում է: Ֆիզիոլոգիապես լիբիդոն կախված է սեռական հորմոնների արտադրությունից։ Սրանք տղամարդկանց մոտ կոչվում են տեստոստերոն, իսկ կանանց մոտ՝ էստրոգեն և պրոգեստերոն։ Լիբիդոյի պատճառով կանացի դաշտանի ընթացքում բազմաթիվ կանանց մոտ ի հայտ է գալիս սեռական անվճռականություն։ Սեռական գրգռվածությունը սկզբնապես գլխուղեղի լիմբիական համակարգի ռեակցիան է որոշակի զգայական գրգիռների հանդեպ, որոնք անկախ մարմնական ցանկությունից կարող են բերել սեռական ակտիվության։
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 601 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|