Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
Սեռավարակների ախտանշանները, բարդություններն ու կանխարգելումը
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տարեկան արձանագրվում է սիֆիլիսի, գոնորեայի, քլամիդիոզի, տրիխոմոնիազի 357.000.000 դեպք։ Որոշ սեռավարակներ, սեռական ճանապարհից բացի, կարող են փոխանցվել նաև հյուսվածքների փոխպատվաստման, արյան միջոցով, վարակված մորից երեխային։ Սեռավարակի առկայության մասին կարող են վկայել՝ · բնույթով և քանակությամբ ոչ բնականոն արտասովոր արտադրությունը հեշտոցից, առնանդամից կամ հետանցքից, · կարմրությունը, քորը, վերքերը, խոցերը սեռական օրգանների կամ հետանցքի շրջանում, · ցավի կամ այրոցի զգացումը միզելից, · մարմնի ջերմաստիճանի բարձրացումը Սեռավարակների վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր, · ունեցել են ռիսկային(առանց պահպանակի) սեռական հարաբերություն · ունեն զուգընկեր, ում մոտ ախտորոշվել է սեռավարակ Խորհուրդ է տրվում մինչև հետազոտությունների արդյունքների իմանալը զերծ մնալ սեռական հարաբերություններից կամ մշտապես օգտագործել պահպանակ։ ՀԱՐԿ Է ԻՄԱՆԱԼ՝ · սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների · որքան վաղ սկսվի բուժումը, այնքան ավելի հեշտ և արագ կընթանա ապաքինումը և կնվազի տարբեր բարդությունների առաջացման հավանականությունը ԿԱՐԵՎՈՐ Է. վարակված լինելու կասկածի կամ սեռավարակների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել մասնագետի՝ սեռավարակաբանի և երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ։ Ժամանակին չբուժված սեռավարակները կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ՝ · փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ · արտարգանդային հղիություն, վիժումներ · արգանդի վզիկի քաղցկեղ · անպտղություն · շագանակագեղձի բորբոքում կամ քաղցկեղ · էրեկտիլ դիսֆունկցիա(իմպոտենցիա) · ներքին օրգանների և նյարդային համակարգի ախտահարումներ և այլն Սեռավարակներից խուսափելու համար անհրաժեշտ է՝ · խուսափել ռիսկային սեռական հարաբերություններից կամ դրա անհնարինության դեպքում օգտագործել պահպանակ, · պահպանել անձնական հիգիենայի կանոնները, · պարբերաբար հետազոտվել համապատասխան մասնագետի՝ սեռավարակաբանի մոտ Աղբյուր՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 575 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|