Գլխավոր էջ » Սեքսի տեխնիկա |
Սիրո գիշերվա տևողությունը երկարացնելու գաղտնիքները
Կյանքը ցույց է տալիս, որ բազմաթիվ տղամարդիկ ամբողջ սեռական կյանքի ընթացքում առանց բարդությունների երկարացնում են սեռական ակտը։ Ամենամանրազնին հետազոտությունն անգամ նրանց մեջ ոչ մի ախտաբանություն չի հայտնաբերել։ Մինչդեռ երկարացված սեռական ակտը երկու զուգընկերներին կարող է պարգեւել ավելի ուժեղ սեռական բավականություն, քան սովորական կենակցումը։
Երկարացումը սեռական ակտի արհեստական ձգձգումն է։ ճիշտ է, ձգձգված սեռական ակտ կարող են անել միայն փորձառու տղամարդիկ, քանզի անբավարար մարզումներով տղամարդը կարող է ակտի ինտենսիվության հույս չունենալ, չդիմանալ զգացումների հորձանքին եւ իր ու զուգընկերուհու համար անսպասելիորեն սեռական ակտն ավարտել անհարմար պահի։ Ինչպե՛ս է կատարվում երկարացումը։ Կնոջ հեշտոցի մեջ առնանդամը մտցնելուց հետո տղամարդը ինչ-որ ժամանակ ընդհատում է ֆրիկցիան (առնանդամի շարժումները), մինչեւ անցնի սեռական գրգռվածության առաջին ուժեղ ալիքը։ Ապա շարժումները վերսկսվում են, տղամարդն ու կինը մարմնի ցանկասիրական շարժումներով զարգացնում են իրենց սեռական զգացումը։ Գլխավոր ձգձգվող սեռական ակտիվ զգացումների դիսպետչերի դերը, իհարկե, պատկանում է տղամարդուն։ Երբ նրա սեռական գրգռվածութ յունը շարժումների շնորհիվ նորից հասնում է սերմնաժայթքման շեմին, տղամարդը դարձյալ ժամանակավորապես դադարեցնում է առնանդամի շարժումները։ Դարձյալ ուժեղ սեռական գրգռվածության հորդում վերապրելով՝ զուգընկերները դարձյալ վերսկսում են սիրո պարը։ Այսպիսով հնարավոր է կենակցումը ձգձգել մեկ ժամ եւ ավելի։ Ցանկացած տղամարդ պետք է տիրապետի երկարացված սեռական ակտի տեխնիկային։ Սակայն այստեղ կարեւոր է նաեւ կնոջ աջակցությունը եւ դրա անհրաժեշտության խորությամբ ըմբռնումը։ Կան կանայք, ովքեր նորմալ սեռական ակտից ցանկացած, անգամ աննշան շեղում, ասենք, ծնկարմնկային դիրքով կենակցումը, համարում են ոչ ավելի, ոչ պակաս, քան անբարոյականություն, եւ ամեն կերպ սահմանափակում են տղամարդուն դրսեւորել սեռական նախաձեռնություն, որոնք երբեմն շատ արժեքավոր եւ անհրաժեշտ են ընտանիքում սեռական ներդաշնակության հասնելու համար։ Այդպիսի կանանց խորհուրդ է տալիս մասնագետը, մի խոչընդոտեք տղամարդկանց իրենց այլասիրության դրսեորմանը։ Ըստ էության, կենակցման համար բոլոր սեռական խաղերը եւ քնքշանքները գոյություն ունեն միայն կանանց համար, նրանց ցանկասիրության բորբոքման համար։ Չէ՞ որ տղամարդկանց բնածին սեքսուալությունն այնքան մեծ է, որ նրանց հնարավորություն է տալիս հեշտանք զգալ սեռական շփման անգամ ամենահամեստ պայմաններում։ Ձգձգված ակտի դիմելիս տղամարդը, անշուշտ, պետք է զգուշացնի սեռական զուգընկերոջը, որ այդ սեռական հանդիպումը նրանք կանցկացնեն փոքր-ինչ այլ կերպ եւ բացատրի, թե որն է յուրահատկությունը։ Ձգձգված սեռական ակտը կարող է թե կնոջը եւ թե տղամարդուն հեշտանքի բարձրագույն աստիճան պարգեւել։ Զգացումների բարձրակետին սեռական ակտն ընթանում է խիստ բուռն։ Հեշտասիրական զգացումների հորձանքը պարուրում է երկուսին։ Այս պահին երկու մարմինները, ինչպես երկու քաղցր զսպանակներ, առանձնակի հաճույքով կատարում են հրաշալի սիրո ծեսը։ Զուգընկերների համաժամանակյա հեշտանքի եւ սերմնաժայթքման ժամանակ նրանց մարմինների ցնցվելն արտահայտվում են առավելագույնս։ Երկարացված սեռական ակտը փաստորեն երաշխավորում է զուգընկերներին հեշտանքի համաժամանակյա հասնում։ Սա կապված է այն բանի հետ, որ սեռական ակտի ձգձգման ժամանակ զուգընկերների սեռական գրգռվածությունը եւ սեռական օրգանների լարումը հասնում են առավելագույն աստիճանի, եւ բավական է զգացումների այս բարձրակետում զուգընկերներից մեկն արագացնի շարժումների ռիթմը, ինչը սկսվող սերմնաժայթքման հավաստի նշաններից է, որ գրգռվածության ուժեղ ալիքը համակի նաեւ մյուս զուգընկերոջը։ Ընդ որում, ոչ մի նշանակություն չունի տղամարդը թե կինն է սկսում առաջինը սերմնաժայթքում ունենալ։ Կնոջ հեշտանքի հայտնվելու եւ զարգանալու համար տվյալ դեպքում հսկայական նշանակություն ունի տղամարդու առնանդամի ուռչելու դադարի եւ հեշտոցի մեջ սերմի արտաժայթքման պահը։ Կնոջ հեշտանքը կարող է ձեւավորվել վայրկյանների ընթացքում, տղամարդու համար օրգազմի ձեւավորման ազդանշան կարող են ծառայել արգանդափողի ուժեղ գալարաձեւ կծկումները, ինչի հետեւանքով մյուս էրոգեն գոտիների անդամի գլխիկի եւ արգանդի վզիկի բացառիկ սերտ կապ է ստեղծվում։ Արագ սկսվող սերմնաժայթքումով քիչ կարողունակ տղամարդկանց մոտ երկարացված սեռական ակտ կարող է չստացվել։ Դրանից զատ, խորհուրդ չի տրվում այն կիրառել նաեւ փորձառու եւ սեռական առումով ուժեղ տղամարդկանց առավոտյան, երբ տղամարդը խիստ զգայուն է գրգռվածության նկատմամբ եւ համեմատաբար արագ է սերմնաժայթքում։ Երկարացված սեռական ակտ խորհուրդ չի տրվում նաեւ երկարատեւ բաժանումից հետո։ Երկարատեւ եւ չափն անցնող կենակցումից հետո, երբ կենակցելը միշտ ձգձգվում է մեկ ժամից ավելի, փոքր կոնքի օրգաններում եւ առնանդամի մեջ կարող են առաջանալ կանգային երեւույթներ (հիպերեմիա), երբեմն, ընդհակառակը, դատարկվածություն, ինչպես նաեւ զուգընկերների սեռական կենտրոնների լարվածություն։ Նման դեպքերում լավագույն միջոցը սովորական սեռական ակտն է։ Հավանաբար, յուրաքանչյուր տղամարդ իր սեռական պրակտիկայի ընթացքում միանգամայն պատահաբար բախվել է սեռական ակտը երկարաձգելու միջոցով իր եւ զուգընկերուհու սեռական հաճույքը երկարացնելու հնարավորությանը։ Սակայն նրանք դա անում են տարերայնորեն, ոչ մի համակարգ չունենալով, ինչի հետեւանքով իրոք երկարաձգված սեռական ակտ չի ստացվում, եւ տղամարդիկ, վերջին հաշվով, դրանից հրաժարվում են։ Ինչպես աղեղը ջութակի վրայով տղամարդը պետք է առնանդամը հեշտոցով վարի՝ մերթ մարելով, մերթ ոգեշնչվելով։ Մարդու ուղեղը վատ է ընկալում միայն բուռն հնչյունների հարձակումը։ Մնում է հավելել, որ տղամարդու կողմից երկարատեւ սեռական ակտի կիրառման գործում հսկայական դեր է խաղում կնոջ բարոյական աջակցությունը եւ քաջալերանքը։ Երբեմն երկարաձգում անում են ծնկարմնկային դիրքով, իսկ սերմնաժայթքման համար շրջվում են նորմալ դիրքի (ավանդական)։
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 771 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|