Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
Վանաձորում նկարահանել են հայտնի անձի «ոչ բնական ճանապարհով սեռական ակտը»՝ 600 դոլար շորթելու համար
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Էմմա Շ.-ի և Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Հայկը կազմակերպել ու իր Հայկը Էմմային հրահանգել է X-ի հետ ունենալ ոչ բնական եղանակով սեռական հարաբերություն, տեսանկարահանել, այդ նյութը հրապարակելու սպառնալիքով X-ից գումար պահանջել և տալ իրեն»: Էմման Հայկի հրահանգը կատարել է հետևյալ կերպ. նա «բջջային հեռախոսով տեսագրել է իր ընկերուհի ոմն Ալլայի և X-ի սեռական ակտը, այնուհետև զանգահարել է X-ին ու պահանջել է 600 դոլար՝ սպառնալով՝ չվճարելու դեպքում տեսագրությունը տարածել…»: Հայկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել շորթում կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 1-ին մասով: Էմմա Շ.-ին մեղադրանք է առաջադրվել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Երկու ամբաստանյալների նկատմամբ էլ կիրառված է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 591 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|