Գլխավոր էջ » Սեքս ուղեցույց |
«Վիագրայի» արտադրողների գովազդը չգիտես ինչու կանանց է ուղղված
Pfizer խոշորագույն դեղագործական կոնցեռնի ղեկավարությունը, որն արդեն տասնյակ տարիներ պոտենցիան բարձրացնող հայտնի միջոց է արտադրում, գովազդ է պատրաստել կանանց համար: Մասնագետների կարծիքով՝ դա զգալիորեն կավելացնի դեղամիջոցի վաճառքի ծավալները՝ հայտնում է New York Daily News-ը:
New York Daily News-ի հաղորդմամբ՝ Եվրոպայում «Վիագրա» դեղամիջոցի վաճառքի ծավալներն անցած տարի նվազել են 8%-ով՝ մինչև 1.9 մլրդ դոլար: Շուկայում սկսել են մեծաթիվ նմանօրինակներ վաճառվել, որոնք շատ ավելի էժան են «կապույտ հաբից», միաժամանակ դրանք չեն զիջում իրենց արդյունավետությամբ: ԱՄՆ-ում այսօր «Վիագրայի» 1 հաբն արժե մոտ 35 դոլար: Ուստի Pfizer-ի ներկայացուցիչները որոշել են գովազդում դիմել կանանց, ովքեր շատ հաճախ գոհ չեն լինում զուգընկերոջ էրեկցիայից: Գովազդային հոլովակում գեղեցկուհին ասում է, որ տղամարդու էրեկցիան կարող է անհետանալ ամենապատասխանատու պահին, իսկ այն վերականգնել կօգնի տարիներով փորձված միջոցը՝ «կապույտ հաբը»:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 536 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|