Հասարակություն, Info
10 ամենահզոր ծնոտներով կենդանիները (Video)

 

Հմայք և Առողջություն
Կտավատ-մեղր համադրությունը ունակ է բազմաթիվ հիվանդություններ ճնշելու

 

Գլխավոր էջ » Հետաքրքիր լրահոս

1 մլրդ դոլար. Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են կտրուկ ընդլայնել առևտրաշրջանառությունը


 



 

 armtimes.com

Հայաստանն ու Վրաստանը հետագա հարաբերությունների զարգացման բավականին ամբիցիոզ խնդիրներ են ձեւակերպել: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բանակցություններից հետո:

Նա նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները փայլուն են եւ «մենք խնդիր ունենք տնտեսական բաղադրիչը համապատասխանեցնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին»: «Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ ունեն եւ շարունակելու այդպիսին լինել»,- նշել է Փաշինյան ու հավելել, որ Վրաստանի վարչապետի հետ քննարկել են Հայաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունեցող տրանսպորտային հարցերը:

Նշենք, որ Վրաստանի դերը ՀՀ-ի համար դժվար է թերագնահատել, քանի որ Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին տեղի է ունենում Վրաստանի տարածքով: Հաշվի առնելով Հայաստանի Թուքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակված լինելու հանգամանքը՝ Վրաստանը դեպի արտաքին աշխարհ ՀՀ-ի համար կարեւոր միջանցք է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-10) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 801 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0