Խոհանոց. Համեղ բաղադրատոմսեր
Փքաբլիթներ կարելի է պատրաստել տան պայմաններում. բաղադրատոմս

 

Օգտակար հնարքներ
Ընդամենը մեկ բաղադրիչ՝ ճարպերն այրելու համար

 

Գլխավոր էջ » Հետաքրքիր լրահոս

Ես հավատում եմ Հայկին. Արթուր Մեսչյան (տեսանյութ)


 



 

 armtimes.com

Լավ  քաղաքապետը նա է, ով կարողանում է ոչ միայն իր շուրջը համախմբել իր թիմը, այլ նաեւ կկարողանա կոնսոլիդացնել երեւանցիներին: Նման կարծիք է հայտնել ճարտարապետ, երաժիշտ Արթուր Մեսչյանը: Նա միաժամանակ նշել է, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կարող է կոնսոլիդացնել բոլորին: Մեսչյանի մոտ նման կարծիք ձեւավորվել է Մարությանի հետ հանդիպումից:

«Հայկ Մարությանի հետ հանդիպման ժամանակ ինքը կարողացավ ինձ կոնսոլիդացնել, որը շատ բարդ է: Ես հավատում եմ Հայկին, որովհետեւ քաղաքապետ լինելու համար մի քանի հատկանիշներ է, որ պետք է ունենալ՝ մեծ սիրտ, մեծ համբերություն, կարողություն՝ մեկ-մեկ բավականին լուրջ ջղայնանալ: Հանդիպումների ժամանակ ես հասկացա, որ այդ ամենը Հայկի մոտ ներկա են:

Թող ոչ ոք չկարծի, որ ընտրության ժամանակ մենք լավություն ենք անում այդ անձին, ում ընտրում ենք քաղաքապետ: Մենք չենք պատկերացնում, թե ինչ է նշանակում, որ քաղաքապետն ազնվորեն ծառայում է քաղաքին, ոչ թե իրեն: Դա սարսափելի մեծ բեռ է, ֆանտաստիկ դժվար աշխատանք է: Մենք առանց լավ թիմի ու ժողովրդի չենք կարող հասնել հաջողության, իսկ հաջողության չհասնելու իրավունք չունենք: Եւ քաղաքապետը պետք է հաջողի, եւ քաղաքացին, սա իմ երազանքն է»,- մասնավորապես ասել է Մեսչյանը:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-14) | Հեղինակ: armtimes.com
Դիտումներ: 773 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0