Կանխատեսումներ և Կենդանակերպի նշաններ
Ինչպիսին է կինը՝ ըստ իր ծննդյան ամսի

 

Հմայք և Առողջություն
Ինչու են թմրում ձեռքերը. 7 վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են թմրում և ծակոցներ առաջացնել

 

Գլխավոր էջ » Հետաքրքիր լրահոս

«Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան


 



 

 

168.am-ը գրում է․

«Երևանը մեր հանրապետության մեջ գիգանտ քաղաք է, և այստեղ է արտադրվում մեր ՀՆԱ-ի 60%-ը։ Այն միացյալ բյուջեով, որ տրվում է Երևանին, 5 տոկոսն է գալիս Երևանին։

Դա արդար չէ, երբ պետությանը տալիս ենք 60%, իսկ պետությունը 5 տոկոս է վերադարձնում, այն էլ՝ դոտացիաների ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստանի» Երևանի ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը։

Մարզերի զարգացումը, ըստ Ղազարյանի՝ չի կարող լինել Երևանի և երևանցիների բարեկեցության հաշվին.

«Նաև այլ ֆինանսական աղբյուրներ կան։ Մենք ասել ենք, որ քաղաքական առումով չենք շեղվելու և մեր դիսկուրսը լինելու է միայն ծրագրերի շուրջ։

Ծրագրում պետք է գրված լինի՝ ինչ են անելու, ինչպես են անելու և ինչ միջոցներով։

Ես այնպիսի ծրագրեր եմ կարդացել, որ եթե իմանամ՝ դրանք կիրականանան, դուրս կգամ ընտրարշավից։ Բայց հարցրեք այդ մարդկանց՝ իսկ ո՞վ է ֆինանսավորելու։

Ներկայացված ծրագրերի վրա եթե ԱՄՆ-ի բյուջեն դրվի, չի բավականացնի»։

Պետրոս Ղազարյանն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավից մի լուսանկար ցուցադրեց, որտեղ Մարությանի հետևում հին և ժամանակակից վերելակներ են երևում էկրանին, և հետևյալն ասաց.

«Մարությանն ասում է, թե հին վերելակները փոխարինելու է նոր վերելակներով, որոնք չափսերով ավելի մեծ են։ Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ վերելակը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ.

եթե նա դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ։ Հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի, բայց մենք պետք է ծրագրերի մասին բանավիճենք, խոսենք»։


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2018-09-14)
Դիտումներ: 1176 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0