RSS 

Գլխավոր էջ » Հետաքրքիր լրահոս

Հանրային փակ տարածքներում և սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի
 


 

 

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, հանվել է կիսափակ հասկացությունը, այսինքն՝ նախագծով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում: Սակայն դրույթ է ավելացվել, որով հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը: Օրենքի նախագծով սահմանված են տուգանքներ արգելված վայրերում ծխելու համար:

Նախագծի վերաբերյալ վարման կարգով ձայնի իրավունք վերցրած պատգամավորները տարբեր ելույթներ ունեցան: Նախագիծն այնուամենայնիվ ընդունվեց՝ ստանալով  76 կողմ, 16 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հետաքրքիր լրահոս | Ավելացրեց: erkusov.com (2020-02-13)
Դիտումներ: 127 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0