Մոսկվայում կողոպտել են «Ձայնը» նախագծի հայազգի մասնակցին
Ռուսական «Ձայնը» հեռուստանախագծի հայազգի մասնակիցներից Արմեն Ավջանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Մոսկվայում տաքսու վարորդը թալանել է իրեն, հայտնում է ren.tv-ն։
Մասնավորապես, երբ արտիստը վճարել է վարորդին ուղևորության համար, վերջինս չի վերադարձրել նրա ուղեբեռը։ Ավջանը կորցրել է իր ջութակը, ջութակի երկու աղեղ, հագուստի պատյանը, հագուստն ու բարձրախոսը։