Մանկաբույժները վաղուց են վիճում այն հարցի շուրջ, թե կարելի է արդյոք թույլ տալ, որ երեխաները քնեն ծնողների հետ նույն անկողնում, ուստի Ալաբամայի համալսարանի գիտնականներն անց են կացրել մի ուսումնասիրութուն, որը ցույց է տվել, որ դա կարող է շատ վտանգավոր լինել երեխաների համար: Մասնագետների հավաստմամբ՝ սա կապված է մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում խեղդվելու հետևանքով մահացության ցուցանիշի բարձրացման հետ:
Գիտնականները նշում են, որ վերջին տարիքում բարձրացել է այդ տարիքի երեխաների շրջանում մահացության ցուցանիշը: Ընդ որում՝ մեծ մասամբ փոքրիկները մահանում են անկողնում եղած ժամանակ, ինչը պայմանավորած է նրանով, որ ծնողները հաճախ չեն հետևում քնի տարրական կանոններին: