Հնդկուհուն ստիպել են ամուսնանալ թափառական շան հետ: Սա այն բանի հետո, երբ նրա ընտանիքին համոզել են, որ այդպես աղջիկը կազատվի անեծքից: 18-ամյա Մանգլի Մունդան պատմել է, որ հայրը շանը գտել է փողոցում մարդկանց աչքի առաջ: Գյուղի տարեցները վստահեցրել են, որ ամուսնությունից հետո չար անեծքը աղջկանից կփոխանցվի շանը:
«Ես երջանիկ չեմ այս ամուսնությամբ: Եվ մի օր կամուսնանամ մի հմայիչ երիտասարդի հետ, ինչպես երազում է ցանկացած աղջիկ: Այնպես որ ես սպասում եմ իմ ասպետին»,- ասել է Մանգլի Մունդան: