Տվյալ հորոսկոպը կօգնի քեզ ավելի լավ ճանաչել մտերիմներիդ, ընկերներիդ և ծանոթներիդ բնավորության գծերը: Այն հնարավորություն կտա նաև լավ հասկանալ ինքդ քեզ: Դու կարող ես կյանքդ փոխել դեպի լավը:
Խոյ. 21 մարտ-20 ապրիլ
Մարսի և Արևի ազդեցությունը փայլ, անդադար շարժում և չափազանցության հակում է շնորհում: Խոյն ամեն ինչ անում է' խուսափելու կարոտից ու ճնշումից: Ավելի շատ զգում է, քան մտածում: Նա կարող է չափազանց մեծահոգի լինել. պաշտում է նվերներ և հրամաններ տալը: Պիոների և գյուտարարի նշանն է:
Թե´ կին, թե´ տղամարդ Խոյերը պոտենցիալ խենթեր են, հերոսներ, նվաճողներ, խաչակիրներ: Խոյերը ծարավի են ինքնահաստատման և պատասխանատվության: