Քրտնելու պատճառը նախ և առաջ կարող է լինել սենյակի ջերմաստիճանը: Եթե այն չափազանց բարձր է, ապա երեխան կարող է ուժեղ քրտնել ոչ միայն քնած, այլև արթուն ժամանակ:
Չափից շատ հագուստը: Ծնողների հոգատարությունը շատ դեպքում դրսևորվում է շատ հագուստ հագցնելով, տաք գիշերազգեստը, գուլպաները, գլխարկը կարող են ուժեղ քրտնարտադրության պատճառ դառնալ: Եթե սրան գումարվի նաև տաք վերմակը, ապա երեխան ջրի մեջ «կկորի»:
Երեխան օրվա ընթացքում բավականաչափ էներգիա է ծախսում, նրա օրգանիզմն ակտիվորեն զարգանում է, կուտակվում են նոր տպավորություններ: Այս ամենն այնքան շատ է, որ երեխայի օրգանիզմը չի հասցնում ամբողջովին թուլանալ և հանգստանալ գիշերային քնի ընթացքում, ինչը հանգեցնում է քրտնարտադրության:
Մրսածությունը կամ էլ վիրուսային այլ հիվանդությունները: Եթե երեխայի գլուխը քրտնում է, ապա հարկավոր է ուշադրություն դարձնել մյուս նախանշաններին: Եթե երեխայի մոտ սկսվում է քթից արտադրություն, ջերմության բարձրացում, ուրեմն քրտնարտադրությունը մրսածության հետևանք է: Սա այն եզակի դեպքն է, երբ առատ քրտնարտադրությունից վախենալ պետք չէ, այն օգնում է արագ կազդուրվելուն:
Ռախիտի զարգացում: Որոշ դեպքերում առատ քիտինքը խոսում է ռախիտի զարգացման մասին: Այս դեպքում պետք է խուսափել ինքնուրույն ախտորոշումներից, առավել ևս ինքնաբուժումից: Մանկաբույժին մեկ այցելությունը կարող է խնդրին լուծում տալու լավագույն միջոցը լինել:
Գենետիկ առանձնահատկություն: Այս բոլոր կետերը բացառելուց հետո կարող է ի հայտ գալ մեկ այլ պատճառ, օրգանիզմի առանձնահատկությունը: Հնարավոր է՝ ծնողներից մեկն ունի սովորականից առատ քրտնարտադրություն, ինչը ժառանգել է փոքրիկը, այս դեպքում հարկավոր է բուժման ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել, քանի որ այս հանգամանքը կարող է երեխայի կյանքը շատ բարդացնել: