Դու ուզում ես նիհարել և դրա համար երեկոյան 6-ից հետո չե՞ս ուտում: Դու ամեն կերպ զսպում ես ուտելու քո ցանկությունը, բայց այդ դեպքում էլ անքնությու՞նն է քեզ տանջում: Այդ դեպքում ուշադիր կարդա այս նյութը, և դու կբացահայտես 7 մթերք, որոնց օգտագործումը երբեք և ոչ մի դեպքում քեզ ավելորդ կիլոգրամներ չի բերի:
Ապուրներ. Ապուրն այն նույն ջրիկ ճաշն է, որը հայտնի է իր քիչ կալորիականությամբ՝ եթե համեմատենք փլավների ու տարբեր տապակաների հետ: Ապուրի բաղադրության մեծ մասը ջուրն է, իսկ այն քիչ բաղադրիչները, որոնցով եփվում է ապուրը, սովորաբար կազմում են բանջարեղենի մի քանի տեսակներն ու ձավարեղենը: