Կարևոր չէ՝ որքան անկեղծ ենք մենք, միշտ էլ կան գաղտնիքներ, որ կանայք թաքցնում են։ Նույնիսկ ամենախելացի կանայք լիովին վստահ չեն՝ ինչը պետք է խոստովանեն և ինչը թաքցնեն։ Եկե՛ք տեսնենք՝ որոնք են այն գաղտնիքները, որ պետք է պահել տղամարդուց։
Մենք հետևում ենք մեր նախկիններին։
Ճիշտ է, մի փոքր տարօրինակ է հնչում, բայց դա իրականություն է։ Կապ չունի այն, որ մենք այևս չենք սիրում նրանց։ Ամբողջ մեղքը կանացի հետաքրքրասիրությունն է։