Ըստ հոգեբանի՝ ամուսնանում են, միգուցե, սկզբից արտաքին տեսքը հավանելով, որը կարճ ժամանակ անց չի բավականացնում: «Տեսնում ենք՝ նոր են ամուսնացել, ամեն ինչ լավ է, էմոցիոնալ վիճակը լավ է, բայց ժամանակ է անցնում և այդ ամենը հանգում է, որովհետև աշխատանք չեն տանում միմյանց վրա հարաբերությունների պահպանման համար»,-ասաց նա: