– Ինչ սիրուն անուն ունես, ո՞ւմ անունն են դրել: – Տատիկիս/պապիկիս: Եթե կար ժամանակ, երբ երեխայի անվան ընտրությունը կապվում էր տատիկ-պապիկի անվան կամ մականվան հետ, ապա այսօր մի փոքր այլ է, ծնողները բավական ժամանակ են ծախսում իրենց դեռ չծնված երեխայի համար յուրօրինակ անվանում ընտրելու համար։
Ապագա հայրիկ-մայրիկները գործի են դնում իրենց ողջ երևակայությունը։ Իհարկե, շատ ծնողներ էլ առաջնորդվում են տատիկ-պապիկների անուններն իրենց երեխաներին փոխանցելու «պապենական ադաթով»: