RSS 

Գլխավոր էջ » Բազմազան...

Ներարգանդային բորբոքում. կանանց անկյուն
 


 

 

ՀԱՐՑ: Երկու տարի առաջ՝ վիրահատությունից հետո (էնդոմետրիոզ), ինձ մոտ դրվեց ներարգանդային պարույր, որից հետո սկսվեցին լուրջ խնդիրներ: Պարույրը շուտով հեռացվեց, սակայն խնդիրները, ցավոք, մնացին. մշտական քոր, դեղնավուն արտադրություն: Ես հանձնել եմ բոլոր անհրաժեշտ անալիզները, մի քանի անգամ բուժման կուրս անցել: Հակաբորբոքայիններ, մոմիկներ, քսուքներ, սփրեյներ. ամեն ինչ ապարդյուն է: Ի՞նչ անել:

ՊԱՏԱՍԽԱՆ: Եթե հակաբորբոքային բուժումն արդյունք չի տալիս, հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել այլ ոլորտների վրա: Հանձնիր սեռական հորմոնների, ինչպես նաև՝ հիպոֆիզի, մակերիկամների և վահանաձև գեղձի հորմոնների անալիզ: Հորմոնային բալանսի խախտումը բերում է օրգանիզմի բոլոր լորձաթաղանթների, այդ թվում նաև՝ հեշտոցի լորձաթաղանթի ֆունկցիաների խանգարման: Հարկավոր է բացառել նաև շաքարախտի հավանականությունը. այս հիվանդության ֆոնին ևս կարող է զարգանալ հեշտոցային դիսբակտերիոզ: Աղիների միկրոֆլորան նույնպես կարող է ազդել հեշտոցում մանրէների բալանսի վրա: Քո նկարագրած ախտանշանների պատճառ կարող է լինել նաև կոնքահատակի մկանների թերի աշխատանքը: Ներարգանդային պարույրն, ամենայն հավանականությամբ, պարզապես խթանել է արդեն առկա խնդիրների արտահայտումն օրգանիզմում:

Նատալյա Բոլդիրևա, բ.գ.թ., գինեկոլոգ-էնդոկրինոլոգ




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Բազմազան... | Ավելացրեց: erkusov.com (2018-10-13)
Դիտումներ: 830 | Տեգեր: անկյուն, կանանց, բորբոքում., Ներարգանդային | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar