Քրքումն աշխարհում ամենահայտնի համեմունքներից մեկն է։ Համային հրաշալի որակներից բացի օժտված է նաև օգտակար բազմաթիվ հատկություններով և բնական հակաբիոտիկ է համարվում։
Քրքումով են համեմում տարատեսակ ուտեստներ՝ ձվածեղ, աղցաններ, սոուսներ, ապուրներ, մակարոնեղեն, բրինձ, մսային ու ձկնային ուտեստներ, անգամ հրուշակեղեն և այլն։