Սպերմայի որակի վրա շատ գործոններ են ազդում: Այդ թվում քաղցր խմիչքների օգտագործումը: Ինչպես ցույց են տվել 18-22 տարեկան 189 տղամարդկանց սպերմայի որակի հետազոտությունները՝ քաղցր խմիչքները վտանգավոր են առողջ, բարեկազմ տղամարդկանց համար: Որքան շատ են նրանք խմում, այնքան ցածր է սպերմայի որակը, և ցածր են սպերմատոզոիդների շարժման ցուցանիշները, գրում է The Health Site-ը:
Եվ այսպես, տղամարդիկ պատմել են իրենց կենսակերպի և քաղցր խմիչքների օգտագործման հաճախականության մասին (1 օրվա ընթացքում 0-6 խմիչք): Արդյունքում՝ քաղցր խմիչքների օգտագործման և սպերմատոզոիդների շարժունակության միջև կապն ակտուալ էր միայն նորմալ քաշ ունեցող տղամարդկանց համար, իսկ ահա գեր տղամարդիկ չեն տուժել: Եթե բարեկազմ տղամարդն օգտագործել էր 1 օրվա ընթացքում միջինը 2,7 խմիչք, ապա ակտիվությունն ընկած էր 6,3%-ով: Խմիչքները նաև նվազեցրել են ֆոլիկուլոխթանիչ հորմոնի արտադրությունը, որն օգնում է սպերմայի արտադրությանը՝ և’ գեր, և’ բարեկազմ տղամարդկանց մոտ:
Բացի քաղցր խմիչքներից, վտանգավոր է նաև նոթբուքը ծնկներին դնելը: Այն սպառնում է տղամարդկանց անպտղությամբ: Իսկ ծխողների մոտ պտղաբերության ցուցանիշներն ընկած են 10-40%-ով: Բայց տղամարդկանց և կանանց մոտ անպտղության ամենատարածված ռիսկի գործոնը ճարպակալումն է: Տղամարդկանց մոտ ճարպակալման դեպքում նվազում է սպերմատոզոիդների քանակը: Կանանց մոտ բարձրանում է վիժումների և դաշտանային ցիկլի խանգարումների ռիսկը: