Շաքարային դիաբետը և սեքսոլոգիական հետազոտությունները
Ընդհանրապես շաքարային դիաբետ դիագնոզը մարդկանց մոտ առաջացնում է խիստ բացասական և մերժողական տրամադրություն, սակայն կարծում եմ, որ պրոբլեմի մասին անտեղյակությունը չի ապահովագրում մեզ խուսափելու դրանից:
ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, համանուն կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սևադա Հակոբյանն իր հոդվածում գրում է, որ ցանկանում է հանրության ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր խնդրի վրա, որը ներկայումս հաճախ է հանդիպում.
Սեքսոլոգիական կոնսուլտացիայի և հետազոտության ժամանակ կան որոշակի ախտանշաններ, որոնք բժշկին պետք է մտածելու և հավելյալ հետազոտություն կատարելու հիմք հանդիսանան:Կլինիկական դեպք.պացիենտը սեքսոլոգին այցելել է զուտ սպեցիֆիկ՝սեռական օրգանների շրջանում բորբոքային երևույթների առկայության կապակցությամբ, որոնք խոչընդոտում և դիսկոմֆորտ են առաջացնում սեքսուալ հարաբերությունների ժամանակ, և ականկալում է սեռական պրոֆիլի հետազոտություններ և բուժում: