Թեստ. պարզիր արդյոք մարդիկ կարող են քեզ հետ անկեղծանալ
1. Շո՞ւտ եք վիրավորվում: 2. Սիրո՞ւմ եք մենակություն: 3. Սիրո՞ւմ եք շուն: 4. Ձեր խոսքի տե՞րն եք: 5. Կարողանո՞ւմ եք հասկանալ խոսքի ենթատեքստը: 6. Սիրո՞ւմ եք գլուխ գովել: 7. Պատահո՞ւմ է, որ մարդիկ Ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար: 8. Կարո՞ղ եք դիմանալ Ձեզ ուղղված սևեռուն հայացքին: 9. Մեղքի զգացում ունենո՞ւմ եք, երբ մտերիմ մարդը լաց է լինում Ձեր ներկայությամբ: 10. Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք Ձեր ծրագրերից հրաժարվել:
2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ հարցերին «Այո» և 1-ին, 6-րդ, 7-րդ, 9-րդ հարցերին «Ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:
ԱՄՓՈՓԵՔ
14-20 միավոր
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել: Հենց այդ հատկանիշների համար էլ Ձեզ սիրում և գնահատում են շրջապատում:
8-12 միավոր
Մտերիմ մարդիկ հաճախ են Ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ Դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում Ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ կարծես խլանում եք, որովհետև լսում եք միայն Ձեզ:
0-6 միավոր
Դժվար է Ձեզ հետ անկեղծ լինել: Դուք այն մարդը չեք, որի առաջ կարելի է բացել սիրտը: Խնդիրը Ձեր մեջ է: Դուք պետք է ազատվեք ներքին լարվածությունից, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, և միայն այդ ժամանակ կյանքը կհեշտանա Ձեզ համար: