Եթե ավելորդ կիլոգրամների դեմ պայքար ես մղում և զրկում ես քեզ քաղցրավենիքից, բայց առանց համեղ խորտիկների կյանքդ մռայլ ու գունազուրկ է դառնում, ապա քեզ համար լավ նորություն ունենք: Կան քաղցրավենիքներ, որոնցով կարող ես քեզ ժամանակ առ ժամանակ երես տալ, քանի որ դրանց չափավոր օգտագործումը ոչ միայն չի գիրացնի, այլև լավ ազդեցություն կգործի օրգանիզմիդ վրա:
Շոկոլադ
Շոկոլադը բնական հակադեպրեսանտ է: Դրա օգտագործումը նպաստում է էնդորֆինների` երջանկության հորմոնի արտադրմանը: Հանգստացնող էֆեկտով շոկոլադը զիջում է միայն պաղպաղակին, ուստի գիտնականները խորհուրդ են տալիս շոկոլադը սննդակարդ մտցնել այն մարդկանց, ովքեր մտավոր աշխատանք են կատարում և հաճախ են սթրես տանում: Շոկոլադն օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգի համար. այն մաքրում է անոթները և հեռացնում է խոլեստերինային կուտակումները: Կարևորը չափը չանցնես. շոկոլադ կարելի է ուտել ոչ հաճախ, քան շաբաթական երկու անգամ, 50 գրամով, այն էլ միայն սև: