Վարսակի շիլան օգտակար է ինչպես երեխաներին, այնպես էլ մեծերին: Լավագույն նախաճաշն է, հագեցնող և հարուստ ճարպային օմեգա-3 թթուներով, ֆոլատով և կալցիումով: Հատկապես մեծերի համար օգտակար է՝ խոլեստերինը նվազեցնելու դեպքում:
Անգլիացի դիետոլոգներն էլ պարզել են, որ եթե կանայք նախաճաշին օգտագործեն վարսակի շիլա, ապա քաշի ավելացման խնդիր երբեք չեն ունենա: Պարզվել է , որ վարսակն օգնում է կարգավորել շաքարի մակարդակը արյան մեջ ու նյութափոխանակությունը օրգանիզմում: Վարսակի հատիկներից պատրաստված եփուկը խորհուրդ են տալիս նաև թոքաբորբի, շնչուղիների, լյարդի, ստամոքսի հիվանդությունների դեպքում: