Վնասակա՞ր է արդյոք սթրինգը կնոջ առողջության համար. հարց սեքսապաթոլոգին
Հարց`
Ես շատ եմ սիրում սթրինգ կրել և դրանով սեքս անել: Լսել եմ, որ այն վնաս է կանանց: Դա իրո՞ք այդպես է:
Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
Պարզվել է, որ բազմաթիվ կանանց համար սիրելի դարձած սթրինգը անընդմեջ կրելը կարող է իրապես վտանգավոր լինել կանացի սեռական առողջության համար: Առաջին հերթին դրանք նպաստում են հեշտոցի սնկային ախտահարմանը և միզուղիների վարակներին՝ հաճախ հանգեցնելով արդեն առկա վարակների արագ տարածմանը: