RSS 

Գլխավոր էջ » Հասարակություն, Info

Անունների նշանակությունը


 


 

 Հայոց անձնանունների բառարան

Աղջիկների անուններ - Անվանացանկ Ա

Ագապի- սեր (եբր․) 

Ագնես- մաքուր, սուրբ, համեստ (հուն․) 

Ադա- Ադելինա անվան կրճատ ձևն է, ազնվազարմ օրիորդ (ռուս․, հին գերմ․ adel բառից) 

Ադելաիդա- տարածվել է եվրոպական գրականության միջոցով

Ադելինա- ազնվազարմ օրիորդ (ռուս․, հին գերմ․ adel բառից) 

Աթինե- հունալատինական անուն 

Աիդա - տարածել է իտալացի կոմպոզիտոր Ջ․Վերդիի համանուն օպերայի շնորհիվ 20-րդ դարի քսանական թվականներից

Ալինա- անմատչելի, անորսալի (ռուս․) 

Ալիս- ֆրանս․ Alice անունից 

Ալմա- խնձոր (թուրք․) 

Ալվարդ- հայերեն վարդ և ալ՝ կարմիր, բառերից

Ալվինա- շիկահեր, սպիտակադեմ (ռուս․) 

Ակներ- թանկարժեք քարեր (հայ․) 

Աղավնի- հայերեն աղավնի թռչնի անունից

Ամալյա - տարածվել է եվրոպական գրականության միջոցով, Շիլլերի «Ավազակները» ողբերգության հերոսուհու անունն է

Անա- մայր (թուրք․) 

Անահիտ- անպիղծ, անարատ, անապական (հայ․) 

Անամարիա- հնդկահայ անուն 

Անաստասիա- հարուցյալ (հուն․) 

Անգինե- գին չունեցող, շատ թանկարժեք (հայ․) 
Անժելա- հրեշտակ (ֆրանս․) 

Անի- հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից

Աննա- շնորհալի, ողորմած (եբր․) 

Անուշ- քաղցր (հայ․) 

Աստղիկ- աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է, գալիս է Աստղիկ աստվասուհու անունից (հայ․)

Արաքսյա- Արաքս գետի անունից 

Արմինե - կազմվել է Արմեն անունից 

Արտեմիս- կատարյալ, անխախտ (հուն․) 
Արուս- հարս (արաբ․) 

Արուսյակ- Արուսյակ մոլորակի անունից (հայ․) 

Արփենիկ- արեգակ (հայ․) 

Արփինե- արեգակ (հայ․) 

Արևիկ- հայերեն արև բառից՝ -իկ փաղաքշական ածանցով, ստեղծվել է 13-րդ դարում

Արևշատ- նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ «կյանք» իմաստով) և շատ բառերից, նշանակում է «երկարակյաց, «երկարատև»

****

Աղջիկների անուններ - Անվանացանկ Բ-Ե

Բ
Բալասան - սպեղանի, քնքշություն և բուրմունք (արաբ․) 
Բեատրիչե - երջանիկ (հուն․)  
Բեատրիսե - երջանիկ, բախտավոր (լատ․) 
Բելլա- անկրկնելի (լատ.)
Բերտա - լուսափայլ (գերմ․) 
Բերսաբե - աղբյուր երդման (եբր․) 
Բյուրեղ - բյուրեղ (հայ․) 
Բրաբիոն - հաղթության պսակ (հուն․)


Գ

Գաբրիելա- իմ ուժն Աստծո մեջ է (լատ.)
Գալինա- հանգիստ, խաղաղ, անվրդով (ռուս․) 
Գայանե- հունալատինական անուն է, լատինական Գայանուս անվան իգ․ ձևն է 
Գարուն- հայերեն գարուն բառից 
Գեղեցիկ- հայերեն գեղեցիկ բառից 
Գեղուհի- հայերեն գեղուհի՝ գեղեցկուհի բառից 
Գիսանե- գես, մազ (հայ․) 
Գյուլնարա- նռան ծաղիկ, նռնավարդ (պարսկ․) 
Գոհար- գոհար, ակունք, թանկարժեք քար (հայ․) 
Գոհարիկ- Գոհար անվան փաղաքշական ձևն է 
Գրետա- Մարգարիտա անվան կրճատ ձևը
Գուլի- վարդագույն (պարսկ․)


Դ
Դանա-խելացի, ճշտապահ (արաբ.)
Դարիկո- թագուհի, տիրուհի (վրաց․)
Դիանա-խորհրդավոր (լատ.)
Դոնարա- ազատագրված ժողովրդի զավակ
Դուսյա- բարի, փառապանծ (ռուս․)


Ե
Ելենա (Հեղինե, Լենա, Էլեն)- արևային (ռուս․)
Եղիսաբեթ- աստված է նրա երդումը (եբր․)
Եպրաքսյա- հաջողություն, բարեբախտություն (հուն․)
Եսթեր- գաղտնի կործանող (եբր․)
Եվա- կյանք (եբր․)
Եվգինե- բարեծնունդ, ազնվազարմ (հուն․)
Երանուհի- երանի, երջանիկ (հայ․)
Երինազ- նազելի, հրապուրիչ (արաբ․)
Երմոնե- կապվում է Հերմես աստծու անվան հետ (հուն.)
Երջանիկ- երջանիկ (հայ․)

 

Աղջիկների անուններ - Անվանացանկ Լ-Հ

Լ
Լալա- ծաղիկ (պարսկ․)
Լառա- ճայ (հուն․)
Լարիսա- հաճելի, բուրավետ (հուն․)
Լաուրա- դափնի (լատ․)
Լեյլի- գիշերային շուշան (արաբ.)
Լիա- գերի կին նաև այծեղջյուր (հուն․)
Լիանա- երիտասարդ (լատ․)
Լիդա- աֆրիկուհի (ռուս․)
Լիզա-աստվածապաշտ (անգլ․)
Լիկա- քաղցր (հուն․)
Լիլիթ- կրակից ծնված (եբր․) 
Լյուբա- սեր (ռուս․)
Լյուդմիլա- մարդկանց հաճելի (ռուս․)
Լորետա- նուրբ, ջահել կին (իտ․)
Լուիզա- լուսավոր (լատ․)
Լուսինե- լույս բերող, լուսավոր, լուսին (հայ․) 


Ծ
Ծովինար- ծովի աստվածուհի, ջրահարս (հայ․)


Կ
Կատարինե- մաքուր (հուն․)
Կարինե- ռուսական Եկատերինա անվան հայկական տարբերակը, նշ․ է քնքուշ, գեղեցիկ, դյութիչ
Կարոլինա- թագուհի (սլավ.), ճստիկ-պստիկ (ֆրանս.)
Կեկել- գեղուհի (վրաց․)
Կիմա- Կիմ (ռուսերեն հապավում՝ երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ) անվան իգական ձևն է
Կիրա- տիրուհի (հուն․)
Կլավդիա- թաքցնել (լատ․)
Կլարա- պայծառ (լատ․)
Կլեոպատրա- փառավոր, հռչակավոր հոր դուստր (հուն․)


Հ
Հայկուհի- հայի աղջիկ (հայ․) 
Հասմիկ- Ժասմինա անվան հայկական տարբերակը, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից 
Հեղինե- պայծառ, լուսավոր (հուն․) 
Հերմինե- Հերմեսի ժողովուրդ (հուն․) 
Հռիփսիմե- մեծ խորհուրդ (լատ․)
Հրաչուհի – հուր աչքեր ունեցող (հայերեն)
Հրածին- լուսափայլ, լուսաշող (հայ․)
Հուրի- փերի (արաբ․)

Աղջիկների անուններ - Անվանացանկ Զ-Ի

Զ
Զաուր- օգնող, աջակցող (պարսկ․)
Զարե (Զարուհի)- ոսկի (պարսկ․)
Զարմանդուխտ- ծերունու դուստր (պարսկ․)
Զինաիդա- կատարյալ, գեղանի (հուն․)
Զոյա- կյանքով լեցուն (ռուս․)


Է
Էթերի, Էթերա- մաքրություն, հստակություն (վրաց․)
Էդիտա- սուրբ պատերազմ (անգլ.), դավաճան (եբր․)
Էլլա-հույն (հուն.)
Էլեն (Ելենա, Հեղինե, Լենա)- արևային (ռուս․)
Էլինա-պայծառ շող (իսպ.)
Էլվիրա- շիկահեր (ռուս․)
Էմիլիա- քնքուշ (հուն.), անհամբեր, խանդոտ, կրքոտ (լատ.)
Էմմա- թանկագին, խորհրդավոր (լատ․)
Էռնա-լուրջ, խիստ (լատ․)
Էվա, Էվելինա- կենսական ուժ (իտալ.)


Թ
Թամարա- արմավենի, արմավ (եբր․)
Թագուհի- հայերեն թագուհի՝ արքայի կին, բառից
Թելլի- ոսկեհյուս (արաբ․)
Թերեզա- պահպանություն (հուն․)
Թեհմինե- ծագումն անհայտ է
Թինաթինա- լուսաշող (վրաց․)


Ժ
Ժաննա- հոգի (պարս.), քնքուշ (սլավ.) 
Ժասմինա-հասմիկ ծաղկի անունից
Ժենյա- ռուսերեն Ժենյա անունից, որ Եվգենիա անվան գգվականն է


Ի
Իդա- հեռատես, կանխատեսող (ռուս․)
Իզաբելլա- ծագումն անհայտ է
Ինգա- օժտված, ընդունակ (լատ․)
Ինեսա (Իննա)- շարժուն, աշխույժ (ռուս․)
Իշխանուհի- հայերեն իշխան բառից
Իսկուհի- ճշմարիտ, անխարդախ (հայ․)
Իրինա- խաղարարար (հուն․)

Աղջիկների անուններ - Անվանացանկ Մ-Ռ

Մ
Մագդաղինե, Մագդա, Մագթաղ- աշտարակ, մեծություն (եբր․)
Մանան- մանանա (լատ․)
Մանե- առավոտ (լատ․)
Մանյա, Մանիկ, Մանի- ծովային (լատ․)
Մարգարիտա- մարգարիտ (հուն․) 
Մարթա- ազնվական տիկին (արամեերեն) 
Մարիամ- դառնության ծով (եբր․), տիրուհի, Աստծո սիրեցիալ (եգիպտ․) 
Մարիետա- Մարիամ անվան ձևափոխված տարբերակ է
Մարինե- ծովի դուստր (լատիներեն) 
Մարիա- Mare՝ ծով բառից (լատ․) 
Մարիաննա- լքյալ, շնորհ ունեցող (լատ․)
Մարիցա- ծով (լատ․)
Մելանյա- թուխ, թխահեր (հուն․)
Մելինե- քաղցր, հաճելի (հուն.)
Մելսիդա- Մելս արական անվան իգական ձևն է (տես՝ Մելս)
Մերի- ուրախ (անգլ․)
Մոնիկա- միայնակ հաղթանակած (հուն․)


Ն
Նադեժդա- հույս (ռուս․)
Նազելի- քնքուշ, նազանքով (հայ․) 
Նաիրա- Նաիրի երկրի անունից 
Նանա- Աստծո սիրեցյալ (անգլ․), անանուխ (հայ․), յոթերորդ (ճապոն․) 
Նանե- հին հայկական աստվածուհի 
Նատալյա- հարազատ (լատ․)
Նարե- մայրություն, հայուհի (հին հայ․) 
Նարինե- նուռ (պարսկ․), կրակից ծնված, հրեղեն (արաբ․) 
Նելլի- խիստ, բռնկուն (լատ․) 
Նինա-ծոռնիկ (հուն․), երազկոտ 
Նինել- Լենին անվան հակառակ դասավորությունը
Նոյեմի- չքնաղ (եբր․)
Նոննա- միանձնուհի (լատ․) 
Նորա- «Նա ոսկուց է», Էլեոնորա անվան կրճատ ձևը (ֆրանս․) 
Նվարդ- նոր վարդ (պարսկ․) 
Նունե- սրբուհի, մաքրուհի (ասոր․)


Շ
Շահանե- արքայադուստրերի արքայադուստր (պարսկ.) 
Շուշանիկ- շուշան ծաղկից առաջացած անուն (հայ.)
Շաքե- ծագումն անհայտ է


Ջ
Ջավահիր- գոհար, թանկարժեք քար (արաբ․)
Ջեմմա- թանկագին քար, գանձ (իտալ․) 
Ջուլիետա- հավերժ երիտասարդ (լատ․), գանգրահեր (հուն․)


Ռ
Ռաիսա, Ռայա- անհոգ, թեթևամիտ (հուն․), առաջնորդ, արքայադուստր (արաբ․)
Ռեբեկա- հակառակություն (եբր․)
Ռեգինա- թագուհի (լատ․)
Ռիմա- հռոմեացի աղջիկ (լատ․), սպիտակամաշկ գեղեցկուհի (եբր․) 
Ռիտա- Մարգարիտա անվան կրճատ ձևը, համարձակ (հնդկ․), երջանիկ (լատ․) 
Ռոզա, Ռոզի- վարդ, վարդենի (լատ․)
Ռուբինա- կարմիր սուտակ (թաթար․)
Ռուզան, Ռուզաննա- փայլող (պարսկ․), երջանիկ (արաբ․)

Աղջիկների անուններ - Անվանացանկ Ս-Ֆ

Ս
Սաթենիկ- սաթե (հայ․)
Սալբի- նոճի (պարսկ․)
Սանամ- կուռք, աննման (արաբ․)
Սառա- թագուհի (եբր․) 
Սեդա- տիրուհի (արաբ․) 
Սիլվա- անտառ, այգի (լատ․)
Սիմա- դեմք, նաև այրող, բոցեղեն (արաբ․)
Սիրանուշ- սիրելի, անուշ (հայ․)
Սիրարփի- արեգակ սիրո (հայ․)
Սյուզաննա- սպիտակ ջրային շուշան (հին եբր․) 
Սոնա- բարձրահասակ, նրբիրան (հայ․)
Սոֆյա- իմաստուն (հուն․) 
Սվետլանա- լուսավոր, մաքուր (ռուս․) 
Ստելլա- աստղ (լատ․) 
Սուսաննա- ճերմակ, սպիտակամորթ (ռուս․)


Վ
Վալենտինա- ուժեղ, կայտառ, առողջ (լատ․)
Վարվառե- բարբարոս կին, ոչ հելլեն (հուն․)
Վարդուհի- ծագել է վարդ՝ ծաղիկ, բառից
Վերա- հավատ, կրոն (ռուս․)
Վերգինե- անաղարտ, կույս (լատ․)
Վերոնիկա- իրական սրբապատկեր (լատ․) 
Վիկտորյա- հաղթանակ (լատ․) 
Վիոլետա- մանուշակ (լատ․)


Տ
Տաթևիկ- Աստված թևեր տվեց (հայ․)
Տալիթա- աղջիկ (հուն․)
Տիգրանուհի- Տիգրան անվան իգական ձևը


Փ
Փառանձեմ- ծագումն անհայտ է
Փերինե- հայերեն փերի բառից
Փերուզ- փիրուզակ, երկնագույն արժեքավոր քար (պարսկ․)


Ք
Քրիստինե- Քրիստոսին նվիրված, Քրիստոնյա (հուն․)


Օ
Օլգա- արևափայլ, լուսավոր, պայծառ (սկանդ․)
Օվսաննա- օրհներգություն, փրկություն (եբր․) 
Օֆելյա- օգնական (հուն․)


Ֆ
Ֆաինա- զվարթ, կենսախինդ, պայծառ (հուն․)
Ֆարիդա- մարգարտահատ (արաբ․)
Ֆեյա- ըձձանուշ, փերի (ֆր․)
Ֆլորա- ծաղիկ (լատ․)

------

Տղաների անուններ - Անվանացանկ Ա

Աբել- սուգ (եբր․)
Աբրահամ- բազմության հայր (եբր․)
Ազատ- ազատ (հայ․)
Ալեն- համաձայնություն (ֆրանս․)
Ալբերտ- ազնվափայլ (գոթ․) 
Ահարոն- իմացող, ուսուցանող (եբր․) 
Աղասի- տեր, տիրակալ, իշխան (թուրք․) 
Այվազ- փոխանորդ, փոխարինող (արաբ․) 
Անդրանիկ- անդրանիկ, ավագ, մեծ (հայ․)
Անտոն- առաջնորդ (լատ․)
Անդրեաս- առնական, խիզախ (հուն․) 
Անուշավան- անմահ հոգի (զենդ․) 
Առաքել- առաքյալ բառից, ուղարկված, պատգամավոր (հայ․) 
Առնակ- քաջ տղամարդ (հայ․) 
Ասատուր- Աստվածատուր անվան կրճատ ձևն է (հայ․)
Աստվածատուր- Աստծու տված, Աստծու պարգև (հայ․)
Ավագ- մեծ (հայ․)
Ավետ- Ավետիք անվան կրճատ ձևն է, հաճելի լուր (հայ․)
Ավետիք- հաճելի լուր, աչքալուսանք (հայ․)
Ատոմ- անբաժանելի (հայ․)
Արամ- հանգիստ (պարսկ․)
Արայիկ- հայկական Արա անունն է՝ փաղաքշական իկ ածանցով (հայ․)
Արարատ- հայոց մեծ լեռան անունն է, որ ըստ էության ստուգաբանված չէ
Արեգ- արև (հայ․)
Արեն- ծագել է հունական Արիստոս անունից, նշանակում է լավ, լավագույն (հուն․)
Արթուր- եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության շնորհիվ
Արզուման- կարոտող, փափագող (պարսկ․) 
Արծրուն- մկրտված (հայ.)
Արման- իղձ, կարոտ (պարսկ․)
Արմեն- Արմենակ անվան կրճատ ձևն է (հայ․)
Արմենակ- հայկական դիցաբանության անուններից է (Արամանյակ)(հայ․)
Արշալույս- լուսաբաց (հայ․)
Արշակ- արջուկ (պարսկ․) 
Արշավիր- հայկական հնագույն անուններից է, ըստ Հյուբշմանի՝ նշանակում է տղամարդ
Արսեն- առնական, ամրակուռ (պարսկ․) 
Արտակ- սրընթաց (պահլ․) 
Արտաշես- լույս, եռանդ ուրախության (պահլ․) 
Արտավազդ- պահլավերեն Artavazd անունից
Արտեմ- ռուս․ Артемий անունից, որ փոխառյալ է հունարենից, նշանակում է առողջ (հուն․)
Արտյոմ- ծագել է Արտեմ անունից

Տղաների անուններ - Անվանացանկ Բ-Գ

Բ
Բաբաջան - հոգյակ, հոր հոգեհարազատը (արաբ․) 
Բաբիկ - Բաբ անվան փաղաքշական ձևն է, նշ․ է հայրիկ (պարսկ․) 
Բաբկեն - կազված է Բաբ անունից 
Բագրատ - աստծո պարգևած (պարսկ․) 
Բադալ - փոխանորդ, փոխարինող (արաբ․) 
Բալաբեկ - փոքր իշխան (թուրք․) 
Բախշի - նվեր (պարսկ․) 
Բակուր - աստվածորդի (պարսկ․) 
Բաղդասար - ասորեստանյան անուն է
Բարխուդար - բախտավոր (պարսկ․) 
Բարսեղ - թագավոր (հուն․) 
Բենո- գեղեցիկ (իտալ․)
Բորիս - մարտիկ, փառահեղ պայքարի ոլորտում (ռուս)


Գ
Գաբրիել- այր և մարդ, աստվածայր (եբր․)
Գագ- իշխան (ասոր․)
Գագիկ- Գագ անվան փաղաքշական ձևն է
Գալուստ (Գալի, Գալիկ)- կրճատված է հոգեգալուստ բառից
Գառնիկ- հայերեն գառ բառի փաղաքշական ձևն է
Գասպար- արևելյան ծագման անուն է
Գարեգին- ծագումն անհայտ է
Գարիկ- գանձ, հարստություն (գերմ.)
Գարուն- հայերեն գարուն բառից
Գեդեոն- խորտակել, ջախջախել (եբր․)
Գեղամ- կամ հյ․ գեղ՝ գեղեցկություն բառից է, կամ խալդիական ծագում ունի կամ էլ Գեղամա տեղանունից է
Գենյա- ազնիվ, բարեկիրթ (ռուս․)
Գերասիմ- արժանավոր, պատվավոր (հուն․)
Գնել- գնեալ՝ գնված բառից (հայ․)
Գոռ- հպարտ (հայ․)
Գրիգոր- զգոն, արթուն (հուն․)
Գրիշա- առույգ (հուն․)
Գուրգեն- գայլի պես քաջ (պարսկ․)
Գևորգ- հողագործ, երկրագործ (հուն․)

Տղաների անուններ - Անվանացանկ Դ-Զ

Դ
Դանիել- «Աստված ինձ դատավոր» (եբր․) 
Դավիթ - գեղեցկատես կամ սիրեցյալ (եբր․)
Դերենիկ- Դերեն՝ վանքի սան, որդի վանաց (հայ․)
Դմիտրի- ռուսերեն Дмитрий անունից


Ե
Եգոր-ռուսերեն Егор անունից, որ նշանակում է երկրագործ
Եդիգար- պարսկերեն Yadigar՝ հրեշտակ բառից
Եղիշե - եբրայերեն Elisa անունից, որ ծագել է El՝ աստված բառից
Եսայի- նշանակում է փրկություն
Երանոս- խաղաղասեր, խաղաղարար (հուն.) 
Երեմիա- բարձրություն
Երվանդ- արագ, սլացիկ
Եփրեմ- պտղաբեր, աճող, փարթամ


Զ
Զավեն- պարսկերեն Zav անունից, նշանակում է աջակցող, օգնող
Զաքարիա- լավ հիշող, մտապահող (եբր․)
Զոհրաբ- պարսկերեն անձնանուն է, նշանակում է կարմրափայլ
Զորավար- հայերեն Զորավար բարդ բառից է, որ նշանակում է զորքը կռվի տանող
Զորիկ- հայերեն Զոր բառից է` իկ փաղաքշական ածանցով, նշանակում է զորեղ, հզոր
Զորո- աղվես (իսպ.)

Տղաների անուններ - Անվանացանկ Է-Ժ

Է
Էդգար-քաղաքի պահապան (գերմ․)
Էդիլ-արդար (արաբ․)
Էդուարդ-ունեցվածքի պահապան, պահակ (ֆրանս․)
Էմին-ապահով, վստահ (արաբ․)
Էմիլ-աշխատասեր, տքնաջան (լատ․)
Էմմանուել-«Աստված մեզ հետ է» (եբր․)


Թ
Թադևոս- գովաբանող (հուն․)
Թաթուլ- հայերեն Թաթ բառից
Թովմաս- երկվորյակ
Թորգոմ- եբրայական անուն է, նշանակում է ոսկրյա, կորովի
Թորոս- Թեոդորոս անվան կարճ ձևն է, նշանակում է աստվածանվեր (հուն․)


Ժ
Ժան- Հովհաննես անունն է ֆրանսիական տառադարձությամբ
Ժակ- ուսանող (լեհ.)
Ժիրայր- հայերեն Ժիր և այր՝ տղամարդ, բառերից, նշանակում է ժիր, աշխույժ տղամարդ
Ժոզեֆ- հայերեն Հովսեփ անվան ֆրանսիական ձևն է
Ժորժ- ֆրանսերեն George անունից 

Տղաների անուններ - Անվանացանկ Ի-Խ

Ի
Իգիթ- թուրքերեն Igit բառից է, նշանակում է կտրիճ, երիտասարդ
Իգոր- ռուսերեն անուն է
Իլյա- հաստատ, ամուր (ռուս․)
Իսահակ- խնդություն (եբր․)
Իսկանդար- պաշտպան (հուն․)


Լ
Լեոնիդ- հայերեն Ղևոնդ, առյուծիկ (հուն․)
Լիպարիտ- ազատագրված (լատ․)
Լյուդվիգ- նշանավոր մարտիկ (գերմ․)
Լևոն- առյուծ (հուն․)


Խ
Խաժակ- հայերեն խաժ՝ կապտականաչ և ակն՝ աչք բառերից, նշանակում է խաժ աչքեր ունեցող
Խաչատուր- խաչի տված (հայ․)
Խաչիկ- փոքրիկ խաչ (հայ․)
Խոսրով- բարեհամբավ (պահլ․)
Խորեն – արևիկ (պարսկ․)

Տղաների անուններ - Անվանացանկ Կ-Ղ

Կ
Կամսար- խոռ, պակասավոր գագաթ (պարսկ․)
Կարապետ- առաջնորդ, ռահվիրա, առաջընթաց (հայ․)
Կարո- տղամարդ (լատ.)
Կարեն- առատաձեռն, մեծահոգի (պարսկ․)
Կարլեն- հապավում է Կարլ Մարքս և Լենին անուններից
Կարլոս- գերմաներեն անձնանուն է
Կարպիս- պտուղ (հուն․)
Կիմ- ռուսերեն հապավում է՝ երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալ
Կիրակոս- տերունական (հուն․)
Կոմիտաս-երկար մազեր ունեցող, գիսավոր (հուն․)
Կոստանտին- ամուր, դիմացկուն (լատ․) 
Կորյուն- առյուծի ձագ (հայ․)


Հ
Հակոբ- խաբող (եբր․) 
Համազասպ- շատ ձի ունեցող (պարսկ․)
Համբարձում- հայերեն համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին)
Հայկ- հսկա (հայ․)
Հայկազ- Հայկի ցեղից (հայ․)
Հարություն- վերածնունդ (հայ․)
Հենրիկ- գերմաներեն Henrich անունից
Հերմես- ճարտասան, թարգմանիչ (hուն․)
Հմայակ- օրհնյալ (զնդ․)
Հովակիմ- պատրաստություն, հաստատություն (եբր․)
Հովասափ- տեր դատավոր (եբր․)
Հովհաննես- հնազանդություն (hուն․)
Հովնաթան- տիրոջ պարգև, աստվածատուր (եբր․)
Հովսեփ- Աստված բազմապատկի (եբր․)
Հրայր- հայերեն հուր և այր բառերից` կրակի մարդ
Հրաչ, Հրաչյա- հայերեն հուր և աչք բառերից, նշանակում է հրափայլ աչքերով
Հունան- եբրերեն Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովնան


Ղ
Ղազար- Ղազարոս անվան կրճատ ձևն է,օգնական Աստծո (հուն․)
Ղուկաս- հարություն (hուն․)
Ղևոնդ- հունարեն Leontios ձևից, որ leon՝ առյուծ, բառի հոլովված ձևն է

Տղաների անուններ - Անվանացանկ Մ-Ռ

Մ
Մադաթ- պարգև (եբր․)
Մաթևոս- երգ կենաց (հուն․)
Մալխաս- ընտիր ապրանք (պարսկ․)
Մակար- երջանիկ, բախտավոր (հուն․)
Մամբրե- ապստամբ (եբր․)
Մանաս- մոռացում (եբր․)
Մանգասար- մնուկների գլխավոր (լատ․)
Մանվել- աստված մեզ հետ (եբր․)
Մասիս- մեծ լեռ (հայ․)
Մավրիկ- թուխ․ սև (հուն․)
Մարկոս- փայլուն, ողորկ (հուն․)
Մելս- հապավում՝ Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին
Մարտիրոս- նահատակ (հայ․)
Մելիտոս- քաղցր, մեղրածոր (հուն․)
Մեհրաբ- արեգնափայլ (պարսկ․)
Մերուժան- արևազոր (պարսկ․)
Միհրան- արևային, արևի պարգև (պարսկ․)
Միսաք- քարշող, պարսպող (եբր․)
Միքայել- զորություն աստծո, հարված աստծո (եբր․)
Մովսես- ջրից հանած (եբր․)
Մուրադ- իղձ, փափագ (արաբ․)


Յ
Յուրի- հողագործ (հուն․)


Ն
Նադիր- հազվագյուտ (արաբ․)
Նազար- հայացք, նայվածք (արաբ․)
Նազարեթ- ծաղկյալ, պսակյալ (եբր․)
Նաթան- նվեր, պարգև (եբր․)
Նարեկ- Նարեկ գյուղի անունից (հայ․)
Նարիման- առնական միտք ունեցող, քաջասիրտ (պարսկ․)
Նիկոլայ- ցեղերի հաղթող (ռուս․)
Նժդեհ- պանդուխտ, օտարական (հայ․)


Շ
Շահաբ (Շաապունի)- ասուպ (արաբ․)
Շահազիզ- արքայի սիրելին (պարսկ․)
Շահբազ- արքայաբազե (պարսկ․)
Շահնազար- արքայի հայացքին արժանացած (պարսկ․)
Շավասպ- սև ձի (զենդ․)
Շարա- որկրամոլ, շատակեր (պարսկ․)


Պ
Պետրոս- վեմ, քար (հուն․)
Պիոն- բարեպաշտ, առաքինի (հուն․)
Պողոս- ընտրյալ (հուն․)


Ջ
Ջալալ- մեծություն, փառք (արաբ․)
Ջամալ- գեղեցկություն (պարսկ․)
Ջանան- տարփածու (պարսկ․)
Ջիվան- իտալերեն Giovanni՝ Հովհաննես անունից
Ջիվանշիր- մատաղ առյուծ, կորյուն (պարսկ․)
Ջոն- ծագումն անհայտ է


Ռ
Ռազմիկ- մարտնչող, մարտիկ (հայ․)
Ռաշիդ- դաստիարակ, խրատատու (արաբ․)
Ռաֆայել- բժշկություն աստծո (եբր․)
Ռոբերտ- փառք ու փայլ (գերմ.)
Ռոման- հռոմեացի (հուն.), ռոմանտիկ (լատ.)
Ռոմանոս- զորեղ (հուն․)
Ռոստամ- ուժգին հեղեղ (պահլ․)
Ռուբեն- որդուն տեսնող (եբր․)
Ռուսլան- գանգրահեր (ռուս․)
Ռուդոլֆ- կարմիր գայլ (գերմ․)
Ռուշան- լուսավոր, փայլուն (պարսկ․)

Տղաների անուններ - Անվանացանկ Ս-Ֆ

Ս
Սահակ- ծաղր, խնդություն (եբր․)
Սաղաթել- հարցումն առ աստված (եբր․)
Սամվել- աստվածակոչ, տուրք աստծո (եբր․)
Սամսոն- արեգակն նորա (եբր․)
Սայադ- որսորդ (արաբ․)
Սարդար- զորագլուխ, զորավար (պարսկ․)
Սարուխան- շեկ խան (թուրք․)
Սևիլ- սիրելի (թուրք․)
Սեթ- մխիթարություն (եբր․)
Սեղբոս- անտառային (լատ․)
Սեյրան- զվարճավայր, զբոսատեղի (թուրք․)
Սերգեյ- բարձր, արժանավոր ()ռուս․
Սերոբ- բոցեղեն, հրեղեն (արաբ․)
Սիմոն- լսող (եբր․)
Սիսակ- ուրախություն քո (եբր․)
Սոկրատ- անխորտակելի զորություն (հուն․)
Սպիրիդոն- հոգենվեր (լատ․)
Ստեփան- պսակ (հուն․)
Սուրեն- ուժեղ (պահլ․)
Սուքիաս- հանդարտ, խաղաղ (հուն․)


Վ
Վազգեն- արքայի հետնորդ (հուն.)
Վահան, Վահագն- կրակ տարածող (հայ.)
Վահե- լավագույն, վեհ (պարսկ․)
Վահրամ- գարուն (պահլ․)
Վահրիճ- արագորեն, արագահոս (պարսկ․)
Վառլամ- ժողովրդի զավակ (ասոր․)
Վասակ- ազատ, ինքնիշխան (պարսկ․)
Վասիլ- թագավոր (հուն․)
Վարդան- իշխանավոր (հայկ.)
Վարդգես- վարդի պես մազ ունեցող (հայ․)
Վարոս- կորացած (լատ․)
Վիգեն- հաղթանակ (լատ․)
Վշնասպ- հովատակ, արու ձի (պահլ․)
Վռամ- հրեղեն, ամպրոպային (պարսկ․)


Տ
Տարոն- Մեծ Հայքի գավառի անունից
Տաճատ- պարգև (պարսկ․)
Տելեմաք- նետաձիգ, հեռամարտիկ (հուն․)
Տիգրան- իրանական անուն է
Տրդատ- Տիր աստծո տվածը (պարսկ․)


Ր
Րաֆֆի- վսեմ, ականավոր (արաբ․)


Փ
Փանոս- լուսավոր, փայլուն (հուն․)
Փավստոս- երջանիկ (հուն․)
Փարսադան- ֆարսերեն իմացող, ֆարսագետ (պարսկ․)
Փիլիպոս- ձիասեր (հուն․)
Փոլադ- պողպատ (պարսկ․)


Ք
Քալանթար- տանուտեր, ավագ (պարսկ․)
Քերովբե- հրեշտակ (հայ․)


Օ
Օթար- արածացնող (թուրք․)


Ֆ
Ֆելիքս- երջանիկ (լատ․)


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հասարակություն, Info | Ավելացրեց: erkusov.com (2020-04-13) | Հեղինակ: Հայոց անձնանունների բառարան
Դիտումներ: 588 | Տեգեր: նշանակություն, անունը, ձեր, Ի՞նչ, ունի, Անունների, նշանակությունը. | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar