RSS 

Գլխավոր էջ » Հմայք և Առողջություն

Ինչպե՞ս է զարգանում հղիությունը՝ ըստ շաբաթների (ֆոտո, վիդեո)


 


 

 

Երբ կինն իմանում է, որ հղի է, արդեն իսկ սիրում է իր փոքրիկին: Եվ իհարկե ցանկանում է իմանալ, թե ինչպես է ընթանում հղիությունը շաբաթներով, ինչպես է զարգանում փոքրիկը:

3-րդ շաբաթ: Սա համարվում է բեղմնավորման պահ, քանի որ հղիության շաբաթները հաշվում են դաշտանի վերջին օրվանից:

5-րդ շաբաթ: Սկսվում է պտղի ակտիվ ձևավորումը, որի շուրջ ձևավորվում է հատուկ ջրապարկ, որը կպաշտպանի ձեր փոքրիկին իր պատերով: Ակտիվորեն սկսվում է օրգան-համակարգերի ձևավորումը:

6-րդ շաբաթ: ՈւՁՀ-ի միջոցով արդեն կարելի է տեսնել, թե ինչպես է աշխատում փոքրիկի սրտիկը, կարելի է տեսնել գլուխը, ինչպես նաև նկատել, որ ոտքերն ու ձեռքերը սկսում են ձևավորվել:

7-9-րդ շաբաթ: Սկսվում է ձեռքերի ու ոտքերի մատիկների ձևավորումը, մեծանում է գլուխը, ձևավորվում են աչքերն ու քթանցքները: 9-րդ շաբաթվա վերջին փոքրիկի մոտ կձևավորվի պարանոցը: Փոքրիկն արդեն 28 գրամից մեծ քաշ ունի:

12-րդ շաբաթ: Փոքրիկն արդեն սովորել է ծծել մատիկը, մարզում է մկանները, ծալում է մատիկները, շարժում է գլուխը: Նա արդեն հիանալի լսում է և բարձր ձայնի դեպքում թաթիկներով փակում է ականջները: Վառ լույսի դեպքում փակում է աչքերը:

20-րդ շաբաթ: Փոքրիկն արդեն մոտ 30 սմ է: Մատիկների վրա եղունգներ են հայտնվում: Մայրիկը հստակ զգում է, թե ինչպես է փոքրիկը շարժվում: Հայրիկը նույնպես դա կարող է զգալ: Փոքրիկը նոր զբաղմունք ունի. նա անընդհատ արգանդի մի պատից մյուսն է լողում:

24-րդ շաբաթ: Այս շաբաթվանից փոքրիկը, որպես կանոն, համարվում է ամբողջովին ձևավորված: Նրա բոլոր օրգանները գործում են, թեև դեռ լիարժեք հասուն չեն:

27-րդ շաբաթ: Այս շաբաթվանից փոքրիկն արդեն բացում է աչքերը: Նա խաղում է դրանցով, թարթում է: Եվ ժպտալու առաջին փորձերն է անում:

30-րդ շաբաթ: Փոքրիկի մոտ արդեն ձևավորվել են թարթիչներն ու հոնքերը: Նա սովորում է կենտրոնացնել հայացքը: Նրա քաշն արդեն 1.4 կգ է, իսկ հասակը՝ մոտ 38 սմ:

36-րդ շաբաթ: Փոքրիկի գլուխն արդեն իջել է ցած՝ պատրաստվելով ծնվելու: Փոքրիկի քաշը մոտ 2.5 կգ է, հասակը՝ 45-48 սմ:

38-րդ շաբաթ: Հղիության զարգացումը համարվում է ավարտված, փոքրիկը լիարժեք ձևավորված է և տիրապետում է կարևոր ազդակներին:

40-42-րդ շաբաթ: Սա փոքրիկի ծնվելու ամենահավանական ժամանակն է: Նրա հասակը հասել է 50-52 սմ և կշռում է ավելի քան 3 կգ: Պատրաստվեք դիմավորել ձեր փոքրիկին :)


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հմայք և Առողջություն | Ավելացրեց: erkusov.com (2020-04-05)
Դիտումներ: 292 | Տեգեր: հղիությունը՝, շաբաթների, ինչպե՞ս, զարգանում, (ֆոտո, վիդեո), Ըստ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0