RSS 

Գլխավոր էջ » Կյանքի պատմություններ

Նա այրեց 2 միլիոն դոլար իր աղջկան տաքացնելու համար


 


 

 Armlur.am

Կոլումբիական թմրամիջոցների լորդ` նարկոբարոն, Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան` հայտնի Պաբլո Էսկոբարը, ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 1-ին:

Էսկոբարը նարկոբիզնեսից աշխատել է հսկայական գումարներ: Նրան էին պատկանում թանկարժեք զբոսանավեր, սուզանավեր, կալվածքներ և վիլաներ: «Forbes» ամսագրի տվյալներով դեռ 1989 թվականին Էսկոբարի կարողությունը կազմուն էր 47 միլիարդ դոլար:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կոլումբիայի հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը 34 կալվածքի, 500 հազար հեկտար հողի և «Ռոլս-Ռոյս» մակնիշի 40 ռարիտետային մեքենայի սեփականատեր էր:

Էսկոբարի կալվածքում 20 արհեստական լիճ կար, 6 լողավազան և մեկ մասնավոր օդանավակայան:

pablo-escobar-narcos-600x369

Իր կալվածքներից մեկում Էսկոբարը կարգադրել էր կենդանաբանական այգի կառուցել, որտեղ 120 այծքաղ կար, 30 գոմէշ, 6 գետաձի, 3 փիղ և 2 ռնգեղջյուր:

«GTA Vice City» և «GTA Vice City Stories» համակարգչային խաղերում միջազգային օդանավակայանը Պաբլո Էսկոբարի անունն է կրում:

Նարկոբարոնի որդի Սեբաստիան Մարոկին պատմել է, որ մի անգամ կառավարության գործակալներից լեռներում թաքնվելու ժամանակ Էսկոբարը դստերը տաքացնելու համար 1 միլիոն 964 հազար դոլար է այրել:

Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում Էսկոբարին նվիրված երգ կա, որը հենց այդպես էլ կոչվում է «Պաբլո Էսկոբար»:

«Կոկային» ֆիլմում կերպարներից մեկը հենց Պաբլո Էսկոբարն է:

2Escobars_PabloEscobar

Նա մտավ պատմության մեջ` որպես XX դարի ամենահամարձակ և բռնի հանցագործ: Սպանելով դատավորներին, դատախազներին, լրագրողներին, ոչնչացնելով քաղաքացիական ինքնաթիռներ, ոստիկանական բաժանմունքներ, և անձամբ սպանելով իր զոհերին` վայելում էր մեծ հռչակ երիտասարդության և հասարակության աղքատ շերտում:

Պաբլոն, ինչպես նաև իր հասակակիցները, սիրում էին լսել պատմություններ լեգենդար կոլումբիստ «հանցագործների» մասին, թե ինչպես էին նրանք թալանում հարուստներին և օգնում աղքատներին: Արդեն վաղ հասակից նա որոշել էր դառնալ նրանց պես հանցագործ: Սկսած 16 տարեկանից` նա օգտագործում էր թմրանյութեր, ինչի պատճառով հեռացվեց դպրոցից:

1972 թվականին Էսկոբարն իր հանցագործ խմբի հետ միասին վայելում էր մեծ հռչակ մեքենաների և մարդկանց առևանգման համար: 1976 թվականին ամուսնանում է Մարիա Վիկրորիա Էնոե Բիեխոյի հետ: Ամիսներ անց ծնվում է նրանց առաջնեկ Խուան Պաբլոն, իսկ երեք տարի անց՝ դուստրը` Մանուելան: Նրա` թմրանյութերի հետ կապված վաճառքի գործունեությունը մեծ տարածում գտավ հարավային Ամերիկայում:

Պաբլո Էսկոբարն ուներ հզոր ֆինանսական և կոկայինների կայսրություն, որի մասին անգամ չէր էլ կարող երազել աշխարհում ոչ մի թմրանյութերի մաֆիա: Ցանկանալով ամրապնել հասարակության աջակցությունը` նա սկսեց բարեգործություններ անել. կառուցեց մարզադաշտեր, աղքատների համար տներ և այլն: Պաբլո Էմիլիո Էսկոբարը հանցագործության աշխարհում հասել էր իր գագաթնակետին և փնտրում էր ճանապարհ իր գործունեությունը օրինական դարձնելու համար: Նրա երազանքն էր դառնալ Կոլումբիայի նախագահը, թեև արդեն պատգամավոր էր:

images

Սակայն նրա այդ քայլի հետևանքով Կոլումբիայի քաղաքական գործիչ Ռոդրիգո Լառա Բոնին հանդես եկավ լայն հայտարարությամբ ընդդեմ Էսկոբարի և նրա «կեղտոտ» միջոցներով վաստակած գումարների, որոնք օգտագործվում են ընտրությունների ժամանակ: Դա շատ վատ հետևանքներ ունեցավ Բոնիի համար: Վերջինս սպանվեց Պաբլոի վարձու մարդասպանի կողմից: 80-ականների կեսերից պայքար սկսվեց ԱՄՆ-ի և Կոլումբիայի՝ մասնավոտապես Պաբլո Էսկոբարի միջև, երբ ԱՄՆ-ի նաախագահը հայտարարեց, որ թույլ չի տալիս թմրանյութերի ներկրումը իր երկրի:

Էսկոբարի համախոհներից ստեղծվեց ահաբեկիչների մի խումբ ԼոսԱնջելոսում` «Լոս Էկստրադւտաբլես» անվամբ: 1989 թվականին ահաբեկչությունը հասնում է իր գագաթնակետին: Մահապարտների օգնությամբ Պաբլոն պայթեցնում է նաև Boeing 727 կոլումբիական ավիաընկերության «Ավիանկա» ինքնաթիռը, որով պետք է մեկներ նաև ապագա նախագահ Սեզար Գավիրիան:

Սակայն վերջինս ինչ-ինչ պատճառներով հետաձգել էր իր թռիչքը: Ինքնաթիռը պայթեց. 107 ուղևորներից ոչ ոք չփրկվեց: ԱՄՆ-ը իր զինված ուժերը տեղափոխեց Կոլումբիա, և միահամուռ ուժերով պայքար սկսեցին Էսկոբարի դեմ: 1993 թվականի դեկտեմբերի 2-ին` իր ծննդյան հաջորդ օրը, Պաբլո Էմիլիո Էսկոբարը զանգահարում է որդուն և 5 րոպե զրուցում ընտանիքի հետ:

Ոստիկաններն անմիջապես գտնում են նրա գտնվելու վայրը և շրջափակում նրա թաքստոցը: Պաբլոն փորձում է փախուստի դիմել, սակայն դիպուկահարը ուղիղ կրակ է արրձակում նրա գլխին: Այսպես 44 տարեկան հասակում մահանում է երկրագնդի ամենահարուստ, հետախուզման մեջ գտնվող համար առաջին, բռնի հանցագործ Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան:

 

***

Երեխայի ծնունդը փոխում է տղամարդու կյանքը։ Եվ չնայած երեխայի նկատմամբ սերը կախված չէ նրա սեռից, գիտնականները պարզել են , որ դստեր առկայությունը կարող է տղամարդուն զգալի օգուտ բերել, տղամարդու կյանքը բարելավվում է, երբ նա դուստր է ունենում։ Իսկ թե ինչպես է դա արտահայտվում, կպարզենք միասին։

Հարվարդի բիզնես դպրոցի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ տղամարդիկ, որոնք աղջիկ երեխաներ ունեն, իրենց կյանքում ավելի շատ են դրական փոփոխություններ զգում, քան նրանք, որոնք միայն տղաներ ունեն։

Հետազոտության ընթացքում նրանք հարցման են ենթարկել ավելի քան 50 ծնողների՝ աղջիկներ և տղաներ ունեցող, և եկել են այն եզրակացության, որ հայրերը դուստրերի հետ 60% ավելի շատ են ժամանակ անցկացնում և ավելի շատ են զրուցում իրենց հույզերից։ Շարունակությունը` հոլովակում:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Կյանքի պատմություններ | Ավելացրեց: erkusov.com (2020-04-09) | Հեղինակ: Armlur.am
Դիտումներ: 386 | Տեգեր: այրեց, միլիոն, տաքացնելու, համար, իր, դոլար, նա, աղջկան | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0