RSS 

Գլխավոր էջ » Օգտակար հնարքներ

Շնորհավորանքներ՝ Ծննդյան տոնի առթիվ


 


 

 

Երջանկություն, առողջություն եմ ցանկանում,
Այլ ոչ թե հիվանդություն ու թախիծ,
Փայլի’ր ինչպես արևը՝ ապրելով երկար ու գեղեցիկ,
Սիրի’ր և եղիր սիրված,
Աշխատանքի մեջ հաջողություն եմ մաղթում,
Տանը` ուրախություն, ծիծաղ ու հանգստություն:

***

Ցանկանում եմ լավն ու բարին
Կյանքի քո մեծ ճանապարհին,
Ազատ մնաս վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ քո ճամփին:
Ցանկանում եմ անամպ երկինք
ՈՒ իղձերի կատարում,
Որ քո դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող:
ՈՒ գարուններ եմ ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրես,
Գարուններով շրջապատվես,
Որ գարնան պես միշտ ծաղկես...

***

Ուզում եմ այսօր երկնքից արև,
Եվ մի ողջ գարուն քեզ ընծա բերել,
Ուզում եմ այսօր քեզ երազ ու սեր,
Աստղային ժպիտ ու կյանք պարգեվել,
Թող որ ես այսօր քեզ բարին մաղթեմ,
Ծով երջանկությամբ քո կյանքը լցնեմ:
Լինես երջանիկ եվ այնքան բարի,
Որ քեզնով վառվեն լույսերն աշխարհի:



***

Կենացդ լինի այս լույսերի տակ,
Որ կա քեզ նման անմեղ հրեշտակ,
Թող միշտ արևը կյանքդ ջերմացնի,
Թող,որ մեծ սերը գա քեզ այցի,
Թող ծնողներդ քեզնով պարծենան,
Թող ընկերներդ բարին ցանկանան,
Թող սիրտդ լցվի հավերժ գարունքով,
Թող քո աչքերին չիջնի ցավի ոչ մի ցող,
Եղիր հմայիչ, ազատ ու անկախ,
Ապրիր գերելով սրտեր անհամար:
Լինես միշտ հպարտ, պարկեշտ ու բարի
Եվ Աստծո օրհնանքը քեզ ուղեկից լինի…

Երջանիկ մի օր, որ ամեն տարի գալիս է քեզ հյուր.
Դա քո ծնունդն է, ծնունդդ է այսօր
և բարձարացնելով բաժակն իմ ձեռքի`
Ասում եմ ես քեզ շնորհավոր լինի
Եղիր բախտավոր երջանիկ կյանքով
ԾՆՈՒՆԴԴ Է ԱՅՍՕՐ, ԱՍԵՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐ!


***

Ծովի խաղաղ ջրերի պես
Ժպիտը թող ողջունի քեզ
Ինչքան լավ բան կա աշխարհում
Ցանկանում եմ բոլորը քեզ:

***

Ուզում եմ կյանքում երջանիկ լինես,
Ուզում եմ կյանքում արցունք չտեսնես,
Ուզում եմ շողաս, ժպտաս ու ապրես
Ուզում եմ սիրվես ու սիրված լինես:
Թող, որ քո աչքերը փայլեն սիրուց ու երջանկությունից,
Թող քո հոգին երբեք չիմանա ինչ է վիշտը, ինչ է թախիծը:

***

Ծնունդդ շնորհավոր: Ցանկանում եմ քեզ գլխապտույտ սեր, անսպառ երջանկություն և միշտ շրջապատված եղիր ազնիվ ընկերներով:

***

Ահա այն օրը, որ դու ծնվեցիր և աշխարհը դարձրիր ավելի գեղեցիկ:
Ծնունդդ շնորհավոր:

***

Ժպտա սիրելիս, այսօր քո տոնն է, գրկում եմ քեզ ամուր, համբուրում, մաղթում եմ քեզ երջանիկ օր…

***

Թող այս օրը արևը փայլի իր ողջ շողերով,
Ծաղիկները ոտքերիդ տակ դառնան գորգեր,
Ցանկանում եմ քեզ քաջ առողջություն,
Երջանկություն, ծիծաղ, այն ամենը ինչը բարի է:

***

Այս վարդերը կարմրավուն
Նվիրում եմ քեզ, իմ սիրուն
Քեզ պես քնքուշ, քո պես բուրող,
Արևափայլ պայծառ մի շող: 

***

Ցանկանում եմ, որ քո ճանապարհը
Չունենա վերջ, չգտնի ավարտ
Երջանիկ և ուրախ 
Օրերի համար...

***

Թող  կյանքիդ  ուղին  միշտ հարթ լինի
ու 
անխոչընդոտ՝ 
լուսավորված արևի ճաճանչափայլ լույսով 
և
հաջողության աստղի շլացուցիչ փայլով...

Ես ինչ գրեմ քո այս էջում,
Որ թափանցի քո սրտում:
Կուզեմ լինես միշտ երջանիկ,
Որ նախանձեն քեզ
մարդիկ...

***

Քո ծննդյան օրն է այսօր, 
Արի այսօր դու ինձ ասա. 
Ի°նչ նվիրեմ Քեզ, անգինս, 
Որ սրտովդ լինի, ասա, 
Սիրտն իմ լցված Քեզ տեսնելու, 
Քեզ գրկելու, Քեզ սիրելու 
Ցանկությունից... 
Թե որ թևեր ունենայի 
Կթռչեի Քեզ մոտ հիմա 
Գեթ մի վարկյան, մի ակնթարթ 
մոտդ գայի, 
Խմեի ես կենացը Քո, ու ասեի. 
- Երջանկություն Քեզ, 
Թող կյանքում էլ վիշտ չտեսնես, 
Թող ժպիտը չմարի Քո ջինջ 
Աչքերում և միշտ սիրված լինես 
Դու քո կյանքում:

***

ՍԻՐԵԼԻՍ 
Շնորհավորում եմ քեզ 
ծննդյանդ 
տարեդարձի առթիվ: 
Ցանկանում եմ երկար
երկար երջանիկ տարիներ՝ 
Ձեր ընտանիքի
ու 
Ձեր բարեկամների հետ միասին: 
Մաղթում եմ նաև, որ  իրականանան քո բոլոր երազանքները,
Թո՛ղ քո կյանքը հեքիաթային լինի՝
Լի սիրով, 
բարությամբ և գեղեցկությամբ: 

***

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Ցանկանում եմ լավն ու բարին
Կյանքի քո մեծ ճանապարհին,
Ազատ մնաս վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ քո ճամփին:
Ցանկանում եմ անամպ երկինք
ՈՒ իղձերի կատարում,
Որ քո դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող:
ՈՒ գարուններ եմ ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրես,
Գարուններով շրջապատվես,
Որ գարնան պես միշտ ծաղկես ...

***

Կենացդ լինի այս լույսերի
տակ,
Որ կա քեզ նման անմեղ
հրեշտակ,
Թող միշտ արևը կյանքդ
ջերմացնի,
Թող,որ մեծ սերը գա քեզ
այցի,
Թող ծնողներդ քեզնով
պարծենան,
Թող ընկերներդ բարին
ցանկանան,
Թող սիրտդ լցվի հավերժ
գարունքով,
Թող քո աչքերին չիջնի
ցավի ոչ մի ցող,
Եղիր հմայիչ, ազատ ու
անկախ,
Ապրիր գերելով սրտեր
անհամար:
Լինես միշտ հպարտ,
պարկեշտ ու բարի
Եվ Աստծո օրհնանքը քեզ
ուղեկից լինի...

***

ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ....

Ճանապարհները անցնելու համար են,
Կյանքը` ապրելու և արարելու,
Երազները լոկ տեսնելու համար են,
Լույսը` սփռելու և ողողելու:

Քամիները լոկ սուրալու համար են,
Հուշերը` ամուր ու ջերմ պահելու,
Ակըթարթները` ցնծալու համար են,
Իսկ մոմերը լոկ վառվել-հանգչելու:

Ծննդյան օրը խորհելու համար է,
Իսկ մաղթանքները, լոկ ջերմանալու,
Լավ է, որ այս օրը նաև քեզ համար է,
Քեզ համար է լոկ անձնավորվելու:

Ճիշտ է օրերը անթիվ անհամար են,
Նրանք միշտ գալու են և միշտ գնալու,
Բայց այս խենթ օրը կարծես համառ է
Եվ ձգտում է միշտ առանձնանալու:

Չէ որ այս օրը քո ծննդյանն է,
Լոկ քեզ համար են մոմեր վառվելու,
Հարազատ մարդիկ էլ քո պահապանն են,
Քեզ հետ միասին են օրն այս կիսելու:

Այսօր ծնունդդ է, թող ուրախ անցնի,
Թող գան հարազատներդ ու օրդ լինի բարի,
Երջանիկ լինես դու ողջ քո կյանքում,
Ցանկանում եմ ժպիտը դեմքիցդ չպակասի:

Միշտ շրջապատված եղիր լավ ընկերներով
Ու գնահատիր նրանց,քո ամբողջ հոգով:
Ու,որ երբեք չարտասվի քո սիրտն ու հոգին,
Եղիր բոլորի համար, դու միշտ սիրելի:

Մի խոսքով ես էլ քո բարեկամն եմ,
Մի քիչ օտար եմ, մի քիչ էլ հեռու,
Քանի որ օրն այս քո ծննդյանն է
Լուսե ճանապարհ եմ ես քեզ ցանկանում:

***

Թող քո կյանքի ճանապարհին
Բացվեն խելառ գարոււններ,
Թող աչքերիդ նայեն միայն
Խենթ ու պայծառ արևներ...

Որ օրերդ լցվեն միայն
Սիրո անսանձ ջերմությամբ,
Որ եկող ամեն մի նոր օր
Քեզ պարուրի բարությամբ:
Քո ծննդյան օրն է այսօր,

Այսօր խենթ ես մի տեսակ,
Այսօր լուռ ես, հուր ես այսօր,
ԵՎ երջանիկ մի տեսակ...
Անցյալ դարձած խենթ օրերի
Հուշերն են եկել այցի,

Որ պարուրեն քո խենթ հոգին
Մեղմ գույներով ջերմ թախծի...
Իսկ ես հեռու հեռու քեզնից
Ջերմ տողեր եմ լուռ հյուսում,
Եվ շաղ տալիս շատ նրբորեն
Քո ծննդյան երազում:

Որ քո կյանքի ճանապարհին
Խենթ եղանակ միշտ լինի
ԵՎ հուշերից փչող քամին
Քեզ մեղմ ժպիտ պարգևի:

Քեզ թևեր տա, որ սավառնես
Կյանքի խաղաղ երկնքում,
Որ երջանիկ լինես, փայլես...
Քո ծննդյան երազում:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Օգտակար հնարքներ | Ավելացրեց: erkusov.com (2020-04-17)
Դիտումներ: 616 | Տեգեր: առթիվ, Շնորհավորանքներ՝, ծննդյան, տոնի | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0